Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2017-ի Պատգամի Ընթերցում

Թւականիս ուրբաթ յունւարի 27-ին և կիրակի յունւարի 29-ի առաւօտեան, Թեհրանի եկեղեցիներում յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, փոխան քարոզի, ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2017 տարին

«ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻ ՏԱՐԻ» 

հռչակած` Հայրապետական պատգամը:

Ուրբաթ յունւարի 27-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, հայրապետական պատգամն ընթերցեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Պարգամի գլխաւոր կէտերն են՝

Ա - ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ` ԱՍՏՒԱԾԱՇՆՉԻ ՆՊԱՏԱԿԸ

Բ - ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ` ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ԱՌԱՆՑՔԸ

Գ - ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ` ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԷՏՈՎ

Դ - ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԷՏՈՎ

Ե - ԴԷՊԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Սրբազան Հայրը յորդորեց ժողովրդին հետևել սոյն պատգամի կէտերին: