×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017012602
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017012602

«Հայ Կին» Միութեան Անդամների Այց Հրշէջի Կայան

Թւականիս չորեքշաբթի յունւարի 25-ի առաւօտեան Թեհրանի «Հայ կին» միութեան և նրան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան անդամներից այցելեցին Թեհրանի «Զարքէշ» թաղամասի թիւ 31 հրշէջի կայան, ծաղիկ և յարգանքի տուրք մատուցեցին Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհում զոհւած անձնազոհ հրշէջների հոգիների յիշատակին:

Սոյն առիթով նոյն օրը, «Հայ Կին» միութեան և կից քոյր «Անի», «Անահիտ» և «Արմենուհի» միութիւնների անդամուհիները այցելելեցին նաև Թեհրանի «Հասանաբադ»-ի թիւ 1 հրշէջ կայան: 

Միութեան անդամները իրենց վշտակցութիւնը յայտնեցին կայանի անձնակազմին և տնօրինութեանը, որից յետոյ զոհւած հրշէջների յիշատակին կատարեցին մոմավառութիւն ու ծաղիկների մատուցում և միասնաբար աղօթեցին զոհւած անձնազոհ հրշէջների հոգիների խաղաղութեան համար:

 {gallery}201701/2017012602{/gallery}