Այցելութիւն Հրշէջի Կայարան

Թւականիս չորեքշաբթի յունւարի 25-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թ.Հ. Թեմի քահանայած դասի, Թեմական Խորհրդի և համայն թեհրանահայութեան անունից, այցելութիւն կատարւեց Թեհրանի 18-րդ Հրշէջի Կայարան, ցաւակցելու և յարգանքի տուրք մատուցելու Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհում զոհւած անձնազոհ հրշէջների հոգիներին: