ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Սրտի անհուն վշտով համակւած լսեցինք Թեհրանի Պլասքո շէնքի մեծ աղէտի մասին։

Այսու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. հայրապետի, մեր, Ազգային կառոյցի եւ հայ համայնքի կողմից ցաւակցում ենք Իրանի Իսլամական Յեղափոխութեան մեծարգոյ առաջնորդ՝ Այաթօլլահ Սեյէդ Ալի Խամենէի-ին, Հանրապետութեան նախագահ՝ Դոկտ. Հասան Ռուհանի-ին եւ երկրի ջանադիր պետական այրերին ու զոհւածների ընտանիքներին։

Բարձրեալ Աստծուց հայցում ենք համբերութիւն եւ զոհւածների համար Աստծու ողորմութիւն։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ