×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017011801
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017011801

Թեհրանի հայոց դպրոցների 5-րդ դասարանցիների արշաւը` Արարատ մարզաւանում

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպութեամբ 2016 թւականի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 5-րդ դասարանի աշակերտների արշաւը Արարատ մարզաւանում:

Արշաւին մասնակցում էին 125 աշակերտներ, որոնք բաժանւած էին 10 խմբերի: Խմբերի աշխատանքին վերահսկում էին Հ. Մ. Սիփան միութեան Սկաուտական եւ Ուսանողական բաժանմունքի թւով 12 անդամներ:

Արշաւը բացւած յայտարարեց Դաստիարակչական յանձնախմբի ատենապետ Քլարա Աղախանեանը, որը Տէրունական աղօթքից յետոյ բացատրեց արշաւի նպատակը եւ աշխատանքների մանրամասնութիւնը:

Աշակերտների 10 խմբերը երեք մասի բաժանւելով, ամէն խմբի համար 45 րոպէ տեւողութեամբ նախատեսւած էր երեք բնագաւառª մարզանք, գիտելիքների մրցութիւն եւ պարի դասարան, որտեղ աշակերտները սովորեցին մի շուրջպար:

Պարի աշխատանքը այս արշաւին յանձն էր առել Կակաչ պարախմբի գեղարւեստական ղեկավար տկն. Արուս Աւագեանը եւ պարուսոյց Արմինէ Աւագեանը. նրանց օժանդակում էին պարախմբի մի խումբ անդամներ:

Մարզական աշխատանքը վարում էին Մարզական յանձնախմբից Ժենիա Սուքիասեանը եւ Լուդւիկ Նազարեանը: Իսկ գիտելիքների մրցութեան բաժինը վարում էր Դաստիարակչական յանձնախմբի անդամ Նազիկ Բալղչեանը, որին օժանդակում էր նոյն յանձնախմբի անդամ Բեսի Յովհաննիսեանը:

Ընդհանուր աշխատանքներին իրենց համագործակցութիւնն էին բերում Դաստիարակչական յանձնախմբի անդամներ` Ստելլա Ասլանեանը, Քամելիա Շիրւանեանը եւ յանձնախմբին օժանդակող Արմինէ Գրիգորեանը:

Աշխատանքները սկսւեցին առաւօտեան ժամը 10-ին, կարճ դադարի ընթացքում աշակերտները օշարակ եւ խմորեղէն հիւրասիրւելով, աշխատանքները շարունակեցին մինչեւ կէսօրից յետոյ ժամը 3-ը:

Այդ ընթացքում կէս ժամ նկատի էր առնւել ճաշի համար: Աշակերտներին հիւրասիրելու աշխատանքը յանձն էին առել դպրոցների ծնողական խորհուրդների անդամները:

Արշաւին այցելեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը, Դաւիթ Մարգարեանը եւ Դաստիարակչական յանձնախմբի հետ կապ Նարբէ Աբուլեանը:

Շնորհակալութեան յատուկ խօսք պէտք է ուղղել Կակաչ պարախմբի ղեկավար տկն. Արուս Աւագեանին, պարուսոյց Արմինէ Աւագեանին, պարախմբի օժանդակող անդամներին, Հ. Մ. Սիփան միութեան Սկաուտական եւ Ուսանողական բաժանմունքի անդամներին, Արարատ մարզաւանի պատասխանատուներին եւ յանձնախմբին օժանդակող բոլոր անհատներին:

Արշաւը ինչպէս միշտ աւարտւեց փակման արարողութեամբ եւ խմբային յիշատակի նկարով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

{gallery}201701/2017011801{/gallery}