Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական ու մշակութային կազմակերպութեան մշակութային հարցերով տեղակալի նախաձեռնութեամբ և Թ. Հ. Թ. «Արտակ Մանուկեան» թանգարանի համագործակցութեամբ, Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի բացումը կատարւեց «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում:
Ցուցադրութեան էին դրւել Լիլիթ Տէրեանի, Սերժ Աւագեանի, Էդման Այւազեանի, Սիմոն Այւազեանի եւ Գառնիկ Տէր-Յակոբեանի աշխատանքները:
Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ի.Ի.Հ. Խորհրդարանում Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Դոկտ. Կարէն Խանլարեանը, նախկին պատգամաւոր՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, Հ.Հ. Դեսպանատան 3-րդ քարտուղար՝ Արթուր Յակոբեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամների ներկայացուցիչները և մի շարք արւեստասէրներ:
Ծրագրի ընթացքին ելոյթ ունեցան Սրբազան Հայրը, դոկտ. Խանլարեանը և Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական ու մշակութային կազմակերպութեան մշակութային տեղակալ՝ պրն. Մահմուդ Սալահին:
Ծրագրի վերջում գնահատւեցին 4 ներկայ արւեստագետները: Պրն. Էդման Այվազեանը, որը արտասահմանում լինելու պատճառով, բացակայ էր բացման արարողութեանը, իր գնահատականն ստացաւ փակման ծրագրին, Յունւարի 11-ին:
{gallery}201701/2017011401{/gallery}