Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017011102
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017011102

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Պետական Այրերի այցը՝ Ազգային Առաջնորդարան

«ԱԼԻՔ» - Ամանորի  եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ մարդու իրաւունքների հռչակագրի հարցերով հանրապետութեան նախագահի խորհրդական դոկտ. Էլհամ Ամինզադէն եւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի  յատուկ օգնական հոջ. Իւնեսիի գրասենեակի պատասխանատու պրն. Եազդին հինգշաբթի յունւարի 5-ին այցելեցին ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում թեմակալ առաջնորդը ներկայացնելով համայնքի ազգային ու կրօնական կառոյցը՝ անդրադարձաւ տարածաշրջանի ու աշխարհի ներկայ անկայուն իրավիճակին, ընդգծելով, որ յարաճուն պատերազմների ու ոճրագործութիւնների պատճառը, կրօնից հեռանալն է: Թեմակալ առաջնորդն աւելացրեց, որ թէեւ ոճրագործները իրենց քայլերը իրականացնում են շահարկելով կրօնը, բայց նրանք կրօնից հեռացած անհատներ են:

Սրբազան Հայրը յատուկ ընդգծեց, որ Իրանը յանձինս իր խելամիտ ղեկավարութեամբ, հանգիստ խղճով կարող է համարւել խաղաղութեան ռահվիրան:

Հանդիպման ընթացքում, դոկտ. Ամինզադէն Իրանի կայունութիւնը պայմանաւորեց բազմաթիւ նահատակների, այդ թւում կրօնական փոքրամասնութիւնների եւ բազմաթիւ հայ նահատակների սխրագործութիւններով: Նա անդրադառնալով հանր. նախագահի կողմից առաջադրւած Մարդու իրաւունքների հռչակագրին՝ նշեց, որ Իրանում բոլոր իրանցիները համահաւասար իրաւունքների տէր են:

Նա աւելացրեց, որ կառավարութեան կողմից կայ ցանկութիւն՝ միջոցներ ձեռնարկել, որպէսզի կրօնական փոքրամասնութիւնների յատուկ տօների առիթով նրանց համար յայտարարւի պաշտօնական արձակուրդ:

Հանդիպման աւարտին հիւրերը, թեմակալ առաջնորդի եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելեցին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին եւ ծաղիկներ խոնարհեցին, որից յետոյ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

{gallery}201701/2017011102{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ