×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017011101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017011101

Հանրապետութեան նախագահի տեղակալի Այցը

«Ալիք» - Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան  եւ ձեռարւեստի կազմակերպութեան նախագահ՝ դոկտ. Զահրա Ահմադիփուրը, ընկերակցութեամբ կազմակերպութեան տեղակալ՝ Մոհամադ Հասան Թալեբեանի եւ պատկան պատասխանատուների, երեքշաբթի դեկտեմբերի 27-ի առաւօտեան այցելեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցին, եկեղեցու  շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը, ուր եւ հաստատւած է Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգութեան կենտրոնը:

Այցի ընթացքում հիւրերին ուղեկցում էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները, պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգութեան կենտրոնի պատասխանատու՝ Շեռլի Աւետեանը, «Արտակ Մանուկեան» թանգարանի պատասխանատուները:

Հիւրերը ծանօթացան  հայկական պատմական կոթողների եւ եկեղեցիների վերանորոգման հարցով տարւող աշխատանքների հետ եւ իրանահայ համայնքի պատմա-մշակութային արժէքների մասին նրանց փոխանցւեց բացատրութիւններ: Այցի շրջագծում դոկտ. Ահմադիփուրի հետ ունեցած հարցազրոյցի ընթացքում, նա  շնորհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը՝ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների եւ ազգութիւնների  դարաւոր խաղաղ գոյակցութեանը, որպէս իրանեան մէկ ամբողջականութիւն, դա համարելով իրանական մշակոյթի իւրայատկութիւններից: Նա, մշակոյթների զանազանութեամբ հանդերձ առգոյ համընդհանրութիւնները պատեհ առիթ համարեց  Իրանում խաղաղ գոյակցութեան համար: Նա աւելացրեց, որ կառավարութեան պարտաւորութիւններից է՝ առիթներ ընձեռնել նման խաղաղ գոյակցութեան  պայմանների առաւել բարենպաստ դարձնելը:

Կազմակերպութեան նախագահի տեղակալ Թալեբեանը եւս կազմակերպութեան առաքելութիւններից համարեց՝ Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ու ազգութիւնների պատմական կոթողներին ուշադրութիւն դարձնելը եւ դրանց վերականգնման ու պահպանման համար յատուկ բիւջէ յատկացումը:

{gallery}201701/2017011101{/gallery}