Չորեքշաբթի յունւարի 4-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Փոլ Սալիհ Գէլէգէնին ընկերակցութեամբ պրն. Գէորգ Ղազարեանի:
Պրն. Գէլէգէնը Օդէոն Զբօսաշրջիկութեան պատասխանատուն է և ընդհանրապէս կազմակերպիչը կրօնական բնոյթ ունեցող ուխտագնացութիւնների:
Սրբազան Հայրը լայն բացատրութիւններ տւեց Իրանի Աստւածային կրօնների օրրան լինելու նաև Իրանի մէջ ապրող կրօնական փոքրամասութիւնների իրաւունքների և կեանքի մասին և յաջողութիւն մաղթեց պրն. Գէլէգէնին: