Խորհրդակցական Ժողով Թեմիս Քահանայ Հայրերի Հետ

Թւականիս երեքշաբթի 3 յունւարի առաւօտեան թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հրաւիրել էր թեմիս քահանայ հայրերին Նոր-Տարւայ առիթով Միասնաբար խորհրդակցելու և տօնական օրերի խորհրդի մասին իր մտորումները փոխանցելու:

Սրբազան Հայրը Նոր-Տարւայ և Աստւածայայտնութեան Տօնի առիթով իրենց թելադրեց, որ մենք որպէս Աւետարանի սպասաւորներ կոչւած ենք մեր կեանքով օրինակ լինելու հաւատացեալներին և առաքեալի բառերով՝ «Նոր մարդ լինենք, նորոգւած մտքերով»:

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը քահանայ հայրերին մէկական եկեղեցական օրացոյց բաժանեց իրենց և եկեղեցիների համար:

Հանդիպման ներկայ էր նաև հիւրաբար քաղաքում գտնւող Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, որ Առաջնորդ Սրբազան Հօր հրաւէրով ժամանել է Թեհրան Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօնի առիթով: