Արաքս Դպրոցի Տեսչութեան Այցը Ազգային Առաջնորդարան

Շաբաթ դեկտեմբերի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայոց Ազգային Արաքս օրդ. դպրոցի տեսչական կազմին և ծնողական խորհրդի ներկայացուցիչներին:

Այցելուները եկել էին շնորհաւորելու Սրբազան հօրը գալիք Նոր Տարին և Ս. Ծննդեան տօները:

Սրբազան Հայրն իր գնահատանքը և շնորհակալութիւնը յայտնեց իրենց և իր հերթին շնորհաւորեց Նոր Տարին և Ս. Աստւածայայտնութիւնը: