×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016120501
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016120501

Հայոց Ազգային ծերանոցներ

Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւնը, որ հիմնադրւել է 1905 թւականին և ներկայում դրամական նպաստներով մասամբ օժանդակում է կարիքաւոր ընտանիքներին, տարեց եւ անօգնական անձանց:

Միութեան հովանաւորութեան եւ հսկողութեան տակ են գտնւում Ս. Գէորգ եկեղեցու շրջափակի ծերանոցը եւ«Սօսէ Մայրիկ» տարեցների հանգստի տունը:

Ստորեւ ներկայացնում ենք միութեան մի շարք աշխատանքները սոյն ծերանոցների համար՝

«Ս. Գէորգ» ծերանոց

«Ս. Գէորգ» ծերանոցում, անվճար կերպով ապաստան են գտել սոցիալապէս անապահով եւ միայնակ ապրող ծերեր: Ծերանոցի ծախսերը հոգում է ընկերութիւնը, որին օժանդակում են նաեւ որոշ բարերարներ:

Ներկայում ծերանոցում բնակւում են ինը տղամարդ եւ վեց կին: Ծերանոցը ունի եօթ աշխատող, որի մէջ ընդգրկւած են բուժքոյր, գիշերապահ, խոհարար....

Կանոնաւոր կերպով վեց ամիս մէկ բնակիչների համար կատարւում է բժշկական քննութիւններ, իսկ հարկ եղած պարագայում կատարւում է նաեւ անհատական բժշկական հետազօտութիւններ, ինչպէս նաեւ վիրահատութիւններ:

Հայթայթւում է բոլոր հարկ եղած դեղերը, ինչպէս նաեւ լսողութեան սարքեր:

Հարկ եղած պարագայում կատարւում են շէնքի շինարարական նորոգութիւնները:

Կատարւում է մահացած ծերերի թաղման ծիսակատարութիւնը եւ կարգաւորւում է նրանց շիրմաքարերը:

Պարբերաբար բժիշկ, հոգեբոյժ, ֆիզիոթրափ եւ այլ մասնագէտներ են այցելում ծերերին:

Թեհրանի Բարեկեցութեան կենտրոնից (Բեհզիսթի) պարբերաբար այցելում են Ս. Գէորգ եւ ստուգում են արխիւները եւ տարւած աշխատանքը:

Թեհրանի Բարեկեցութեան կենտրոնի կողմից «Ս. Գէորգ» ծերանոցը նմանատիպ ծերանոցների մէջ դասւել է առաջնակարգ ծերանոցների շարքում:

Նոր տարւայ առիթով` Սրբազան Հայրը, Հայ աւետարանական եւ Հայ կաթոլիկ եկեղեցու պետերը, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ Ձմեռ պապիկի ընկերակցութեամբ այցելում են ծերանոցի բնակիչներին:

«Սօսէ Մայրիկ» ծերանոց

Ծերանոցում նշւում են ազգային եւ կրօնական տօները:

Նոյեմբեր ամսին տօնւում է «Սօսէ Մայրիկ» ծերանոցի հիմնադրման տարեդարձը:

Տօնւում են ծերանոցում բնակւող ծերերի ծննդեան տարեդարձները:

Տեսախցիկներ են միացւել ծերանոցի շրջափակում:

Պարբերաբար բժիշկ, ֆիզիոթրափ եւ սննդակարգի խորհրդատու են այցելում բնակիչներին:

Ներքին գործոց նախարարութեան եւ Բարեկեցութեան հիմնարկի ներկայացուցիչները, Ի.Ի.Հ. Խորհրդարանի Հիւսիսային Իրանահյութեան Պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի ընկերակցութեամբ, Նոր Տարւայ առիթով այցելել են ծերանոց:

Ներկայում ծերանոցում հաստատւած են 13 կին բնակիչներ:

{gallery}201612/2016120501{/gallery}