Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲԱՐԻ ԽԱՊՐԻԿՆԵՐ ՀԱԼԷՊԻՑ

 

Վերջին օրերին Սուրիոյ Հալէպ քաղաքում տեղի ունեցող սաստիկ կռիւների հետեւանքով նոր քանդումներ ու աւերացումներ եղան եւ հարիւրաւոր անմեղ քաղաքացիներ զոհ գնացին ահաբեկիչների վայրագութեանց։

Հալէպի հայ գաղութի եւ ընդհանրապէս սիրիահայ գաղութի մասին աւելին իմանալու համար թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին հեռաձայնային հաղորդակցութեամբ կապ հաստատեց Բերիոյ թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի եւ Սուրիոյ խորհրդարանի հայ ներկայացուցիչներէն պրն. Ժիրայր Ռէյիսեանի հետ:

Սրբազան հայրը նրանց փոխանցեց մեր թեմի Ազգային իշխանութեան, մարմինների եւ ընդհանրապէս ժողովրդի մտահոգութիւնն ու սրտագին աղօթախառն բարեմաղթութիւնները:

Բերիոյ թեմի Առաջնորդ Սրբազան հայրն ու պետական պատգամաւորը յայտնեցին, որ հայ գաղութը տակաւին դիմանում է ու կառչած մնում է իր ծննդավայր հայրենիքին, իսկ այս օրերին սուրիական բանակի եւ իր դաշնակիցների Հալէպում արձանագրւած յաջողութիւնները առիթ տւին, որ վերաբացւեն մեր դպրոցները, հայոց ազգային ծերանոցը ազատագրւեց զինեալներից եւ յոյս յայտնեցին, որ շուտով ամբողջ Հալէպ քաղաքը ազատագրւելու է ահաբեկիչ զինեալներից։ 

Նրանք իրենց երախտագիտութիւնը յայտնեցին թեհրանահայութեան եւ ողջ հայութեան, որ տագնապալի այս օրերին եղան սուրիահայութեան եւ յատկապէս հալէպահայութեան հետ:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Չորեքշաբթի 01 Յունւարի 2025;
ԱՄԱՆՈՐ

Շաբաթ 04 Յունւարի 2025;
Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղօոր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Կիրակի 05 Յունւարի 2025;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճրագալոյց

Երկուշաբթի 06 Յունւարի 2025;
Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն

Երեքշաբթի 07 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան մեռելոց․

Երկուշաբթի 13 Յունւարի 2025;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ