Ուրբաթ նոյեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, թեմական խորհրդի Բ ատենապետ և Կենտրոնական Ընտրական Յանձնախմբի կապ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանի ընկերակցութեամբ, այցելեց Ս. Սարգիս եկեղեցու, Սրբոց Վարդանանց եկեղեցու, Արարատ դպրոցի և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու պատգամաւորական ժողովի ընտրութեան կենտրոնները:
Սրբազան Հայրը վերահասու եղաւ տեղի ունեցող բծախնդիր աշխատանքներին և գնահատեց ժողովրդի կարգապահութեամբ մասնակցութիւնը ընտրութիւններին:
Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, Սրբազան Հայրն այցելեց նաև եկեղեցի, որի նորոգութիւններն ընթացքի մէջ են և գոհունակութեամբ վերահասու եղաւ տարւած բծախնդիր նորոգութիւնների աշխատանքներին:
Եկեղեցու այցելութեան ընթացքին, Սրբազան Հօրն ընկերակցում էին նաև Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները և եկեղեցու հոգևոր հովիւ՝ Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը:
{gallery}201611/2016112601{/gallery}