×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016112101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016112101

Ս. Աստւածածին Եկեղեցու Անւանակոչութեան Տօն

Նոյեմբերի 21-ը տօնն է «Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման»

Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

Այս առիթով կիրակի 20 նոյեմբեր 2016-ի տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. Պատարագ մատոյց:

Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն և կրօնական յատուկ  արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 19 և 20-ին:

Շաբաթ երեկոյեան, հսկումի արարողութեան և կիրակի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ և Անմահ Պատարագը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Եկեղեցին ողողւել էր ուխտաւորներով և հաւատացեալ ժողովրդով, որոնք եկել էին վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն, նաև լսելու օրւայ պատգամը:

Իր խօսքերի սկզբում, Առաջնորդ Սրբազանը նախ բացատրեց տօնակատարութեան առիթը՝ «Քրիստոնէական եկեղեցին նոյեմբերի 21-ին մեծ հանդիսութեամբ, աղօթքով և պատարագի մատուցմամբ, տօնում է Ս. Աստւածածնի 3 տարեկանում տաճարին ընծայման օրը: Ծնողները նրան տաճար ընծայեցին, որպէսզի Աստծոյ ներկայութեամբ և օրհնութեամբ մեծանայ»

Իր քարոզի միւս բաժնում Առաջնորդ Սրբազանն աւելացրեց՝ «Աստւածամայրը, Քրիստոսի փրկագործական առաքելութեան մէջ եղաւ միջնորդ, որով օրհնութիւն շնորհեց մարդկութեան: Քրիստոնէական եկեղեցում Աստւածամօր դերն անփոխարինելի է իբրև Նոյան Տապան, որով փրկութիւն շնորհեց մարդկութեան»: «Աստւածամօրը նւիրւած տօները մեր եկեղեցում առիթ են, որպէսզի մենք մտածենք իր կեանքի մասին. և հաւատացած ենք, որ ինքը եղաւ հաւատքի ախոյեանը: Երբ Աստւածամօր անունն ենք տալիս, մտաբերում ենք և մեր գիտակցութեան մէջ վերընկուղում ենք հաւատքի կայծն և ճառագայթը, որպէսզի իրանով զօրացած, առաւել ամուր կառչենք մեր առաքելութեան և եկեղեցուն»:

Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մեր ժողովուրդը, իր չարչարանքներով և ուրախութիւններով, որևէ մէկ ժողովրդից աւելի ունեցաւ Աստւածամօր կեանքը, չարչարանքներ կրեց երբ մահւան դուռ էր գնում, բայց ապրեց գերագոյն երջանկութիւնը և ուրախութիւնը երբ տեսաւ իր հայրենիքի անկախութիւնը, ցեղասպանութիւնից 3 տարիներ անց»:

Իր քարոզի վերջում, Սրբազան Հայրը ներկայացրեց Ս. Պատարագին ներկայ, Ամերիկայի Միացեալ Նահանգներից և Կանադայից Իրան ժամանած Մենոնայթ եկեղեցու հետևորդներից մի խումբ հաւատացեալների:

Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդի միջոցով կազմակերպւել էր ճաշկերոյթ Հ. Կ. Բ. Եկեղեցասէր Միութեան սրահում: Ընդունելութեան հրաւիրւած էին Առաջնորդ Սրբազան հայրն ու Առաջնորդական Փոխանորդ Սրբազան հայրը, քահանայ հայրերը, միւս եկեղեցիների եկեղեցական խորհրդների և դպրաց դասի անդամները, ազգային մարմինների անդամներից և պատարագին մասնակցող արտասահմանեան հիւրերը: 

Գեղարւեստական յայտագրով յագեցւած էր ճաշկերոյթը: Յայտագրի վերջում օրւայ տօնի առիթով արտայայտւեց Սրբազան հայրը և գնահատելով կազմակերպողներին և Ս. Աստւածածին Եկեղեցու եկեղեցական խորհրդին:

{gallery}201611/2016112101{/gallery}