ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՆԵՐԿԱՅ ԳՏՆՒԵՑ Հ.Մ.Ա.Կ.-Ի ՊԱՐԱԽՄԲԻ ԵԼՈՅԹԻՆ

Ուրբաթ 18 նոյեմբեր 2016-ի երեկոյեան Սրբազան հայրը ներկայ գտնւեց Հ.Մ.Ա.Կ-ի պարախմբի տարեկան ելոյթին, որը նւիրւած էր նոյնինքն պարախմբի կազմութեան 20-ամեակին։

Գեղեցիկ, ներդաշնակ ու պարային արւեստի բարձր որակով ելոյթ էր, որը մեծապէս գնահատւեց հանդիսատեսների կողմից։ Վերջում արտայայտւեց Սրբազան հայրը, որ մեծապէս գնահատեց պարախմբի կրտսեր ու աւագ պարողները, որոնք իրենց նազելաճեմ պարերով ու ներդաշնակ շարժումներով մեծ վայելք պատճառեցին հանդիսատեսներին։