Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութիւն (Զ. մաս)

 

Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութեան յօդւածներ՝

ՅՕԴՒԱԾ 36.

Պատգամաւորական ժողովի իրաւասութիւններն են՝

• ա- Ընտրել կամ հրաժարեցնել թեմակալ առաջնորդին կամ առաջնորդական տեղապահին:

• բ- Ընտրել Ազգային ժողովի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի ընտրութեան առթիւ գումարւած յատուկ ընտրական ժողովի պատգամաւորներ:

• գ- Ընտրել Թեմական խորհուրդ:

• դ- Ընտրել թեմի Հաշւեքննիչ մարմին:

• ե- Քննել եւ հաստատել Թեմական խորհրդի տարեկան ելեւմտից նախահաշիւը:

• զ- Հաստատել Թեմական խորհրդի կողմից սոյն կանոնադրութեան նախատեսած սահմաններում կեանքի կոչւած մարմինների կազմութիւնը եւ նրանց անձնակազմերը:

• է- Հաստատել թեմական-եկեղեցական տուրքեր եւ սահմանել նրանց գանձման եւ բաշխման միջոցներն ու ձեւերը:

• ը- Քննել թեմակալ առաջնորդի եւ առաջնորդական տեղապահի դէմ յարուցւած հարցերն ու ներկայացւած բողոքները եւ իր վճռահատումը ներկայացնել Վեհափառ Հայրապետին:

• թ- Քննել եւ համապատասխան լուծում տալ Թեմական խորհրդի դէմ ներկայացւած բողոքագրերին:

• ժ- Քննել ու մտքերի փոխանակութիւն կատարել թեմի սահմաններում ստեղծւած ընդհանուր խնդիրների մասին եւ այդ առթիւ ցուցմունքներ տալ Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 37.

Պատգամաւորական ժողովին մասնակցում են նոյն ժողովի կողմից ընտրւած մարմինների անդամները՝ խորհրդակցական ձայնով: