Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի նոյեմբերի 16-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի նախկին ատենապետ և Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութեան Ասպետի Շքանշանակիր՝ պրն. Խեչում Խեչումեանին:

Սրբազան Հայրը նախ ողջունեց պրն. Խեչումեանի ներկայութիւնը և ուրախութիւն յայտնեց այցելութեան առիթով: Ապա միասին զրուցեցին ընդհանրապէս Սասուն քաղաքամասի մեր եկեղեցու կեանքի և Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների հետ կապւած ազգային հարցերի մասին: