Հ. Հ. Դեսպանի Այց Ազգային Առաջնորդարան

Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը նոյեմբերի 15-ի կէսօրին ընդունեց Հ. Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին և դեսպանատան մշակոյթի կցորդ՝ պրն. Սահակ Եղիազարեանին:

Այցելութեան ընթացքին ընդհանրապէս խօսւեց Հայաստան-Իրան բարւօք յարաբերութիւններ և ընդհանրապէս համայնք-դեսպանատան յարաբարութիւնների մասին: «Իրանահայ գաղութը Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետութեան հարևանութեամբ բախտաւոր գաղութ է և այդ հարևանութիւնը երաշխիքներով մին է իր թւի աճման և ինչու չէ նաև յարատևութեան» ասաց Սրբազան Հայրը: