Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայաստանի Երրորդ Միջազգային Բուժքոյրական Համագումար

Սեպտեմբերի 27-ից 30-ը, Հայաստանում կայացաւ Երրորդ միջագգային բուժքոյրական համագումարը, որի կարգախօսն էր՝ «Բուժքոյրութիւն, կրթութիւն միտւած բուժքոյրերի եւ հիւանդների անվտանգութեանը եւ բուժման արդիւնքներին»:

Բուժքոյրերը հանդիսանում են առողջութեան խնամքի իրականացման եւ որակի բարելաւման շարժիչ ուժը. բուժքոյրական առաջնորդութիւնը կոչւած է ղեկավարելու փոփոխութիւնները ուղղւած սպասարկման մէջ որակի բարելաւման, հիւանդի անվտանգութեան, կրթութեան եւ հետազօտութեան ոլորտներում: Ապացոյցների վրայ հիմնւած մասնագիտութիւնը պահանջում է աւելի մեծ ուշադրութիւն դարձնել լաւագոյն պրակտիկային, նորարարութեանը եւ հետազօտութիւններին: Բուժքոյրերը պէտք է ունենան անհրաժեշտ գիտելիքներ, հմտութիւններ, կարողութիւններ դիմակայելու առողջապահութեան համակարգում կատարւող փոփոխութիւններին եւ բաւարարելու խնամքի բարձր որակի պահանջները:

Համագումարի նպատակն էր կրթութեան միջոցով նպաստել հիւանդի բուժման արդիւնքների անվտանգութեանը եւ խնամքի որակի բարելաւմանը:

Համագումարի խնդիրներն էին՝

  • Լուսարձակի տակ դնել բուժքոյրերի ներդրումը հիւանդների անվտանգութեան եւ առողջապահութեան ծառայութիւնների մէջ:
  • Բարելաւել հիւանդների անվտանգութիւնը եւ քոյրական խնամքը, բուժման առաւել բարձր արդիւնքների միտումով:
  • Ապահովել գլոբալ համագործակցութիւն առողջապահութեան առաջընթացի համար բուժքոյրական գիտութեան եւ կրթութեան միջոցով:

Այս համագումարին մեր համայնքից, Թեհրանի Հայոց Թեմի հովանաւորութեան ներքոյ, մասնակցեցին «Ա. Աւետիսեան» Ազգ. Բուժարանի տնօրէն՝ Մարիետ Թումեանցը եւ հայ բուժքոյրերի աշխատակազմը:

Համագումարին մասնակցում էին նաեւ՝ Ամերիկայից, Անգլիայից, Իտալիայից, Կորէայից Հոնկոնգից, Հարաւային Աֆրիկայից եւ այլ երկրների բարձրաստիճան բուժքոյրեր՝ իրենց դասախօսութիւններով:

«Ա. Աւետիսեան» Ազգ. Բուժարանի տնօրէն՝ Մարիետ Թումեանցի դասախօսութեան թեման էր «Բուժքոյրերի հզօրացումը աւելի լաւ առողջապահական արդիւնքների է յանգեցնում»:

Դասախօսութեան թեման մեծ ընդառաջում գտաւ բոլոր մասնագէտների եւ մասնակիցների կողմից:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 15 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 16 Յուլիսի 2025;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հինգշաբթի 17 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Եղիսէի մարգարէին

Ուրբաթ 18 Յուլիսի 2025;
Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Շաբաթ 19 Յուլիսի 2025;
Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն

Կիրակի 20 Յուլիսի 2025;
Զ կիր. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 21 Յուլիսի 2025;
Ա օր Վարդավառի պահոց

Երեքշաբթի 22 Յուլիսի 2025;
Բ. օր Վարդավառի պահոց

Չորեքշաբթի 23 Յուլիսի 2025;
Գ. օր Վարդավառի պահոց

Հինգշաբթի 24 Յուլիսի 2025;
Դ. օր Վարդավառի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ