×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016102301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016102301

Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Մշակոյթի տօն եւ հայ ուսուցչի մեծարանքի երեկոյ

«ԱԼԻՔ» - Սրբոց Թարգմանչաց տօնը նշանաւորւում է ոչ միայն մշակութային զանազան միջոցառումներ կազմակերպելով, այլեւ հայ գիրն ու գրականութիւնը մեր մատաղ սերնդին փոխանցող՝ հայ ուսուցչի մեծարումով:

Ահաւասիկ տարիների աւանդոյթի վերածւած այդ միջոցառումը, նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի՝ իրականացաւ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

Ծրագրի գեղարւեստական բաժնի իրականացումը վստահւած էր մատաղ սերնդի ներկայացուցիչներին, որոնք իրօք լաւագոյնս իրականացրին այն:

Հանդիսութիւնը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ ազգային ժողովրդական երգերով, որը հանդիսատեսին հրամցրեց Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը, խմբավար՝ Արփի Սիմրոջեան, Դաշնամուրի մօտ՝ Ալին Թաշճեան:

Յայտագիրը յագեցած էր արտայայտութիւններով եւ գեղարւեստական կատարումներով, ուսումնական անցնող տարեշրջանում հանգստի կոչւած հայ ուսուցիչներին գնահատումով, Թ. Հ. թեմի Կրթական խորհրդի աշխատանքները արտացոլող տեսաժապաւէնի ցուցադրութեամբ, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եզրափակիչ արտայայտութիւնով եւ ընդունելութեամբ:

Մանրամասնութիւնները կը ներկայացնենք մեր առաջիկայ համարներից մէկում:

{gallery}201610/2016102301{/gallery}