Ֆինլանդիայի Դեսպանի Այցը Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի 20 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանում ընդունեց Ֆինլանդիայի դեսպան՝ պրն. Հարի Քամարայնընին, Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ՝ տկն. Փայւի Լիփոնընին և իր ուղեկից՝ տկն. Լինա Քանթոլային:

Ներկաները եկած էին տեղեկութիւններ ստանալու ընդհանրապէս իրանահայութեան մասին և գլխաւորաբար՝ թեհրանահայ համայնքի և հայ եկեղեցու մասին: Սրբազան հայրը նախ բարի գալուստ մաղթեց իր հիւրերին և ապա լուսաբանիչ տեղեկութիւններ տւեց իրենց։