×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016101803
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016101803

Դպիրի և Կիսասարկաւագների Ձեռնադրութիւն Ս. Սարգիս Եկեղեցում

Կիրակի 16 հոկտեմբեր 2016, թիւը որպէս յիշատակելի օր երկար մնալու է, նոյն օրը, Ս. պատարագի եւ պատարագի ընթացքին կատարւած արարողութեան ներկայ գտնւողների յիշողութեան մէջ։

Արդարեւ Ս. Սարգիս եկեղեցում հաւատարմօրէն ու բծախնդրօրէն ծառայող երիտասարդ Մայիս Մատթէոսեան Կրօնական Խորհրդի եւ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի յանձնարարութեամբ արժանացաւ դպրութեան չորս աստիճանների ընդունման, իսկ աւելի քան 12 տարի եկեղեցում հաւատարմօրէն, յարատեւ ու նախանձախնդիր կերպով ծառայող դպրուհի՝ Անի Մանւէլեանը արժանացաւ կիսասարկաւագութեան աստիճանին։

Առաւօտեան յընթացս Ս. պատարագի թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան զգեստաւորւած «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ մուտք գործեց դաս եւ ժողովրդին խնկարկումից յետոյ նստեց դասում դրւած գահի վրայ, որից յետոյ Սաղմոսների ընթերցութեամբ սկսւեց դպիրի ձեռնադրութիւնը, խարտաւիլակութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի։ Սաղմոսների, քարոզների ու յատուկ աղօթքների ընթացքին ձեռնադրիչ Սրբազանը նախ կտրեց ընծայեալ դպիրի մազերը ՛՛ որպէսզի իրենից հեռանան աշխարհիկ ցանկութիւնները՛՛ ապա դպիրի ձեռքը տրւում է Սաղմոսագիրքը եւ աւելը, որպէսզի կարդայ ու եկեղեցին մաքրի. այնուհետ յաջորդաբար դպրութեան չորս աստիճանները՝ դռնապանութիւն, ընթերցողութիւն, երդմնեցուցչութիւն եւ ջահընկալութիւն։

Դպիրի ձեռնադրութիւնից յետոյ սկսւեց կիսասարկաւագութեան աստիճանի տւչութեան արարողութիւնը։ Ընծայեալ դպիրներն էին Անի Մանւէլեանն ու Մայիս Մատթէոսեանը։ Արարողութիւնը սկսւեց ընծայեալների ծնրադրութեամբ ձեռնադրիչ Սրբազանին առջեւ եւ Սաղմոսների ու Հին եւ Նոր Կտակարանների ընթերցւածներով, որից յետոյ կարդացւեց Աւետարանը, որի աւարտին ձեռնադրիչ Սրբազան հայրը յատուկ աղօթքով եւ ձեռքը դնելով ընծայեալների գլխուն ձախ բազուկին դնում է բազկուրարները, յետոյ նրանց ձեռքը տալիս է դատարկ սկիհն ու մաղղմանը, պատարագի լրիւ զգեստը, շուշփան եւ խորհրդատետրը։ ՛՛Պահպանիչ՛՛ով աւարտւեց ձեռնադրութեան արարողութիւնը։

Ձեռնադրութեան աւարտին Սրբազան հայրը նախ իր գոհունակութիւնը յայտնեց յատկապէս նրա համար, որ ձեռնադրւողներից մին երիտասարդ դպրուհի էր, որ կիսասարկաւագութեան աստիճանին արժանացաւ։ Սրբազան հայրը անդրադարձաւ սարկաւագութեան աստիճանի հաստատման եկեղեցու կեանքում եւ սարկաւագուհիների գոյութեան եւ գործունէութեան։ «Երիտասարդ կիսասարկաւագուհին, ասաց Սրբազան հայրը, փոքր տարիքից եկեղեցում դպրութիւն էր արել եւ հիմա արժանաւորապէս ձեռնադրւեց որպէս կիսասարկաւագուհի. նոյնպէս Մայիսը վերջին երկու տարիներին յատուկ բծախնդրութեամբ, հաւատարմութեամբ գործում է Ս. Սարգիս եկեղեցում։» Այնուհետ Սրբազան հայրը կոչ արեց ժողովրդին աղօթելու նոր ձեռնադրեալների համար, յոյս յայտնելով, որ կ՛ունենանք նոր թեկնածուներ Աստծու տան մէջ ծառայելու համար, որովհետեւ «Աստծու տան մէջ ծառայելը հաճելի է ու մեծ պատիւ», ասաց Սրբազան հայրը։

{gallery}201610/2016101803{/gallery}