Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան Վարչութեան Անդամների Այցը Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի 3 հոկտեմբերի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան Վարչութեան Անդամներին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ընկերութեան գործունէութեան աւելի քան 110 տարւայ աշխատանքը, որը զուտ մարդասիրական և քրիստոնէական աշխատանք է եղել: «Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւնն իր ետին ունի ծառայութեան հարուստ ժառանգութիւն» ասաց Սրբազան Հայրը:

Առաջնորդ Սրբազանը հաւաստիացրեց, որ այս աշխատանքների ակունքը քրիստոնէական առաքինութիւն՝ յոյս, հաւատք և սէրն է եղել և թելադրեց իրենց, որ նոյն ոգով շարունակեն իրենց աշխատանքը, քանի որ մեր ժողովուրդը հիմա աւելի քան երբևէ դրան կարիք ունի: