Առաջնորդ Սրբազան Հայրը Մասնակցեց Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի և Իրանի Կարմի Մահիկի Կազմակերպած Միջազգային Կլոր Սեղանին

Կազմակերպութեամբ Իսլամական Բաղդական Կրօնների Ուսումնասիրութեան Կենտրոնի և Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի, չորեքշաբթի թւականիս 28 սեպտեմբերի երեկոյեան,  տեղի ունեցաւ միջազգային կլոր սեղան:

Կլոր սեղանին մասնակցում էին ականաւոր հոգևորականների, Իրանում փոքրամասնութիւնների ներկայացուցիչների և Գերմանիայից յատկապէս հրաւիրւած ՓրոՖ. Ջոն ՀաՖթնր՝  տնօրէն Փոտսթամի համալսարանի կրօնների ուսումնասիրութեան բաժանմունքի և Շւեցարիայից պրն. Օլիվիէ Մարթինը, Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչն Իրանում։ Մասնակիցներից էին Կրօնների Երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ Հոջաթուլիսլամ պրն. Ալի Թասխիրին, Ղոմի կրօնների ուսումնասիրութեան համալսարանի տնօրէն՝ Այաթոլլահ Մուբալլեղին, ինչպէս նաև նոյն կենտրոնի Միջազգային փոխատենապետ՝ Հոջաթուլիսլամ Զամանին, Մուֆիդ Համալսարանի տնօրէն՝ Հոջաթուլիսլամ պրն. Նաւաբը  և այլ հրաւիրեալներ։

 

Բարի գալստեան խօսքերից յետոյ խօսեց Այաթոլլահ Մուբալլեղին, անդրադարձաւ կրօնի ուսուցման մարդասիրական օժանդակութեան մասին, այնուհետ հրաւիրւեց Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Առաջնորդ Սրբազանի խօսքի թեման էր՝ «Քրիստոնէական Հիմնական Սկզբունքներ Մարդասիրական Օժանդակութեան առնչւած»: Սրբազան Հայրը նախ ջերմօրէն ողջունեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց կազմակերպողներին և այնուհետ անդրադարձաւ մարդասիրական օժանդակութիւն հասկացողութեան, շեշտեց որ քրիստոնեայ եկեղեցին հետեւում է Քրիստոսի ուսուցումներին ըստ որոնց քրիստոնեան կոչւած է սիրել իր նմանը իր անձի պէս։ Քրիստոս ասաց «Ես եկայ, որպէսզի դուք կեանք ունենաքևւ կեանքը լի կատարել»։ Կատարեալ կեանքը, ասաց Սեպուհ Սրբազանը կ՛իրագործւի սիրով, հաւատքով և յոյսով կատարած ողորմութիւնը, օժանդակութիւնն ու բարեգործութիւնը ապրելով ու արտայայտելով։

Խօսողների մէջ էին նաև Ազգային Յանձնաժողովի Միջազգային Մարդասիրական Իրաւունքի Քարտուղարութեան պետ՝ պրն. Էշռաղին, հրեաների կրօնական պետ՝ դոկտ. Իւնէս Հոմամի Լալէզարը,զրադաշտականների կրօնական պետ՝ պրն. Մէհրաբան Ֆուլադին, գերմանախօս եկեղեցու ներկայացուցիչ՝ տկն. Քրիսթին Վէլանդը, Բէհէշթի Համալսարանի պրոֆեսոր՝ հոջ. Էբրահիմին, Ղոմի Իսլամական Քարոզչութեան Միջազգային Կապերի տնօրէն՝ հոջ. Դիբան, Իսլամի և Միջազգային Մարդասիրական Իրաւունքի Համեմատական Հետազոտման Կենտրոնի ատենապետ՝ պրն. Սէյէդ Մոհամմադռէզա Դասթղէյբը:

Մասնակից փորձագէտների կողմից պատերազմի պատճառ ճանաչւեց կրօնի ուսուցումների թերի ընկալումը եւ փոխհասկացողութեան բացակայումը։ Նաև շեշտւեց պատերազմների ընթացքում տուժածներին մարդասիրական օգնութիւններ ցուցաբերելու կարևորութիւնը և դրա վերաբերեալ Ժենևի Կոնֆանսիոնի որոշումները։