Առաջնորդ Սրբազան Հայրը Ընդունեց Հ. Հ. Ը. ՄիութեանՎարչութեան Ներկայացուցիչներին

Շաբաթ 1 հոկտեմբերի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին:

Վարչութիւնը գեղեցիկ մտածում ունի հրատարակելու ժամանակին նախորդ վարչութեան պատրաստած Իրանի համալսարաններում հայազգի դասախօսների անւանացանկը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց այս ծրագիրը և թելադրեց հնարաւորութեան պարագային ցանկը լինի 3 լեզւով:

Այնուհետև խօսւեց երիտասարդութեան թերին և երիտասարդներին եկեղեցու և Աստւածաշունչին մօտեցնելու և ծանօթացնելու անհրաժեշտութեան մասին: