×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016092801
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016092801

Համաժողովրդական տօնախմբութիւն՝ «Նայիրի» դպրոցի 60-ամեակի առիթով

Հայոց ազգ. «Նայիրի» տարր. դպրոցի 60-ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ հինգշաբթի սեպտեմբերի 22-ի երեկոյեան, Ուսումնական նոր տարեմուտի շեմին, «Նայիրի» դպրոցի բակում համաժողովրդական տօնախմբութեամբ նշւեց դպրոցի հիմնադրման տարեդարձը:

Երկար տարիներ էր «Նայիրի» դպրոցը այդքան ժողովուրդ չէր ընդունել իր յարկի տակ:

Ծրագիրը բաղկացած էր երկու մասից: Առաջին բաժնում դպրոցի փոխտեսչուհի՝ Արտեմիս Մկրտչեանի բացման խօսքից յետոյ, գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցան դպրոցի նախկին եւ ներկայ սաները, ապա 1955 թ. դպրոցի առաջին շրջանի ուսուցչուհի՝ Ռոզա Սարգսեանը, ով շրջապատւած 2016 թ. աշակերտներով, կտրեց 60-ամեակի տորթը, ապա տեղի ունեցաւ խրախճանք՝ որտեղ ուրախ երգ ու պարի մթնոլորտ ստեղծւեց դպրոցում:

Յաջորդ բաժնում ելոյթ ունեցաւ վաստակաշատ ուսուցիչ եւ բանաստեղծ՝ Ալմինը, իսկ վերջում արտայայտւեց 60-ամեակի յանձնախմբի պատւոյ նախագահ՝ Ժորժ Ղամբարեանը:

Ծրագիրը տեւեց մինչեւ երեկոյեան ժամը 21:30-ը: Ներկայ էին անցեալի ուսուցիչներից՝ Լալիկ Թաշճեանը, անւանի դերասան եւ բեմադրիչ՝ Սուրէն Մնացականեանը, ծնողական խորհրդի անդամներ:

Ծրագրի նախապատրաստական աշխատանքը կատարւել էր դպրոցի ծնողական խորհրդի և օժանդակ ծնողների համագործակցութեամբ:

{gallery}201609/2016092801{/gallery}