Գրողների Միութեան Նոր Վարչութեան Անդամների Այց

Չորեքշաբթի 31 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց  Հայ Գրողների Միութեան վարչութեան նորակազմ անդամներ՝ տիկնայք Արփի Ալեքսանդր և Վիկտորիա Աղանեանին և պարոնայք Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան և Էդւարդ Յարութիւնեանին:

Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին և շնորհաւորեց նորակազմ վարչութեանը և յաջողութիւն մաղթեց իրենց:

Առաջնորդ Սրբազանը թելադրեց նոր միջոցներով ներգրաւել երիտասարդ և նոր անդամների, որպէսզի աւելի աշխուժութիւն ստեղծւի երիտասարդութեան մօտ: