Այցելութիւն՝ ազգային բարերար Սուրէն Պանիրեանին

2014 թւականի յուլիսի 10-ին Թ.Հ.Թ.-ի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչ  Արշաւիր Քեշիշեանի, Էստոնիայի պատւոյ հիւպատոս  Արմէն Մութաֆեանի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Վարդան Վարդանեանի եւ առաջնորդարանի հասարակական ծառայութեան պատասխանատու Սեդա Թահմազեանի, այցելեց Սուրէն Պանիրեանին, որը մնում էր «Օմիդ» հանգստեան տանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Պանիրեանին, զրուցեց նրա հետ եւ նրան փոխանցեց մեր ազգային իշխանութեան ողջոյններն ու բարեմաղթանքները:

Այս հանդիպումից մի քանի ամիս անց նոյեմբերի 30-ին բարերար Ս. Պանիրեանը վախճանւեց 88 տարեկանում: