ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Երեքշաբթի 16 Օգոստոս 2016-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան ներկայացուցիչներին, որոնք պատրաստւում են մեկնելու Հայաստան, մասնակցելու համար Հայաստանի Եղբայրակցութեան կազմակերպած միաշաբաթեայ համագումարին, որի գլխաւոր թեման է «Պահքն ու պահեցողութիւնը»։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց եղբայրակցութեան անդամներին, կարեւորեց եղբայրակցութիւնների դերը մեր գաղութների կեանքում եւ նաեւ Թեհրանում, որտեղ գործում է եղբայրակցութիւնը վերջին տարիներին։ Սրբազան հայրը նաեւ առաջնորդարանի հոգեւոր հրատարակութիւններից օրինակներ տւեց նրանց, որպէսզի փոխանցեն Հայաստանի եղբայրակցութեան։

«Պահպանիչ» աղօթքից յետոյ եղբայրակցութեան ներկայացուցիչները հրաժեշտ առին Սրբազան հօր եւ գոհունակ սրտով մեկնեցին Հայաստան։