×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/krtakani/public_html/tehranprelacy/images/201608/2016081701
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016081701

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի տարեվերջի հանդէսը

Երկուշաբթի յուլիսի 18-ի երեկոյեան դպրոցի դահլիճում կայացաւ հայոց ազգ. «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց միջնակարգ դպրոցի տարեվերջի հանդէսը:

Հանդէսին ներկայ էր Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Կրթական խորհրդի ներկայացուցիչ Մանաւազ Խաչատրեանը, դպրոցի հայոց լեզւի ուսուցիչ Նորվան Միքայէլեանը եւ մեծ թւով ծնողներ ու աշակերտներ:

Ծրագրի սկզբում ֆիլմի ցուցադրութեամբ զեկոյց ներկայացւեց դպրոցի 2015-16 ուսումնական տարւայ աշխատանքների մասին:

Ապա գեղարւեստական բաժնում նախ աշակերտութեան կողմից ողջոյնի խօսք փոխանցեց 7-րդ դասարանի աշակերտ Թադէ Բազիկեանը, ապա ելոյթ ունեցաւ դպրոցի 7-րդ դասարանցիներից կազմւած երգեցիկ խումբը՝ կատարելով «Սարդարապատ», «Գետաշէն», «Դրոյի երգը» եւ «Վերջին զանգ» երգերը: 8-րդ դասարանի աշակերտներից Նորվիկ Մատթէոսեանը, արտասանեց Յովհաննէս Շիրազի բանաստեղծութիւններից, իսկ Արայիկ Մեհրաբեանը ասմունքեց Պարոյր Սեւակից երկու բանաստեղծութիւններ: Գեղարւեստական բաժնում գիթառով հանդէս եկան 9-րդ դասարանի աշակերտներ՝ Շանթ Իսաղուլեանը եւ Թեդւիկ Մարութեանը:

Ծրագրի յաջորդ բաժնում ողջոյնի խօսք ասաց դպրոցի փոխտեսուչ Գասպար Ամիրխանեանը, ով նախ իր եւ իր գործընկեր Վահիկ Սեֆեանի կողմից շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը, ուսումնական տարեմուտի եւ տարեվերջի զոյգ ծրագրերին ներկայ գտնւելու համար, ապա շեշտեց, որ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի 9-րդ դասարանի եւ 4-րդ միջնակարգ դասարանի աշակերտները փայլուն յաջողութիւն են արձանագրել. 9-րդ դասարանի աշակերտների 50 տոկոսից աւելին 18-ից բարձր միջինով յաջողել են աւարտել ուսումնական տարին, իսկ 4-րդ միջնակարգ դասարանի բոլոր աշակերտները յաջողութեամբ աւարտել են դպրոցը, որոնցից Հեմօ Պօղոսեանը 19.75 միջինով Թեհրանի լաւագոյն աշակերտներից է ճանաչւել:

Ապա Գասպար Ամիրխանեանը կոչ արեց ծնողներին խուսափել իրենց զաւակներին ոչ-հայկական դպրոցներ ուղարկելուց եւ հնարաւորինս առիթ ստեղծեն հայ աշակերտը հայոց դպրոցում շարունակի իր կրթութիւնը՝ քանզի յաջողութեան մեծ երաշխիքը միայն առկայ է հայոց դպրոցում:

Ծրագրի յաջորդ բաժնում Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ Մանաւազ Խաչատրեանը եւ Նորվան Միքայէլեանը յանձնեցին գերազանցիկ աշակերտների եւ դպրոցի մարզական խմբերի եւ տարբեր մրցութիւններում ու փառատօներում յաջողութեան հասած աշակերտների նւէրները: Այս բաժնի վերջում Սրբազան Հօր ձեռքով յանձւեցին 4-րդ միջնակարգ դասարանի աշակերտների գնահատականները, 3-րդ միջնակարգ դասարանցիների հայերէն դիպլոմները եւ 9-րդ դասարանցիների աւարտականները:

Իր եզրափակիչ խօսքում Սրբազան Հայրը ողջունելով դպրոցի պատասխանատուներին տարեվերջի հանդէսի կազմակերպման համար եւ խօսքը ուղղելով աշակերտութեանը, նախ շնորհաւորեց նրանց՝ ձեռք բերած յաջողութիւնների համար, ապա կարեւորելով հայոց դպրոցի դերը հայ նոր սերնդի բազմակողմանի եւ ամբողջական դաստիարակման գործում, շեշտեց ինչպէս Իշխան ձուկը միայն Սեւանայ լճում է կարողանում աճել ու բազմանալ, իսկ արհեստական լճերում աճեցրած իշխան ձուկը երբեք Սեւանայ լճի Իշխանին չի հասնում, նոյնպէս եւ հայ աշակերտը հայոց դպրոցում է հնարաւորութիւն ստանում բազմակողմանի զարգանալ եւ ապագայ պահանջատէր հայ անհատ դառնալ: Խօսքը ուղելով աշակերտներին, Սրբազան Հայրը նշեց՝ եթէ անգամ ցանկանում էք ֆուտբոլիստ դառնալ օրինակ ունեցէք 73-ի «Արարատ»-ի ֆուտբոլիստներ՝ Յովհաննէս Զանազանեանին, Մարգարովին, Իշտոյեանին, որոնք 1973 թւականին Համահայկական մասշտաբով մեծ յաջողութիւն արձանագրելով՝ դարձան Սովետ միութեան ախոյեան:

Սրբազան Հայրը ապա խորհուրդ տւեց աշակերտներին միշտ ձգտեն հասնել բարձրունքների եւ մեծ նւաճումներ ձեռք բերել ու դառնալ պահանջատէր հայ եւ օգտակար անհատ ընտանիքի ու համայնքի համար:

Ծրագրի այս բաժնի աւարտին 7-րդ դասարանի աշակերտ Օրբէլ Սարգսեանը «Վերջին զանգ» երգի ընկերակցութեամբ դրամզի նւագակցութեամբ աշխուժացրեց մթնոլորտը:

Միջոցառման խրախճանքի բաժնում, որը ծնողական խորհրդի կողմից կազմակերպւել էր դպրոցի բակում բոլոր մասնակիցների ներկայութեամբ 9-րդ դասարանի շրջանաւարտները համախմբւելով Սրբազան Հօր շուրջ, կտրեցին օրւայ տորթը, ապա հիւրասիրեցին իրենց ծնողներին ու ձեռնարկին ներկայ գտնւող հանդիսականներին:

Ծրագիրն աւարտւեց խմբական յիշատակի լուսանկարներով:

Այս ձեռնարկի կազմակերպման գործում դպրոցի Ա օղակի ծնողական խորհուրդը պատրաստել էլ յատուկ գլխարկներ՝ շրջանաւարտների համար. նաեւ պատրաստել էին օշարակ եւ խմորեղէն՝ ներկաներին հիւրասիրելու համար:

Օրւայ տորթը դպրոցին էր նւիրել Անժէլ Քեշիշեանը:

Ձայնի հնարաւորութիւնը անվճար դպրոցին էր տրամադրել Հերոս Օհանեանը: Ծրագրում ցուցադրւած ֆիլմը պատրաստել էր ծնողական խորհրդի ատենապետ Ռուբէն Ղարաբէգեանը:

Դպրոցի 7-րդ դասարանի երգեցիկ խմբի հետ պարապել էր Նորիկ Ղարաբէգեանը:

7-րդ դասարանի երգեցիկ խմբի անդամներն են՝

Ալեքօ Հեշմաթի

Էրիկ Շահբանդարեան

Օրբէլ Սարգսեան

Թադէ Բազիկեան

Ռոնի Շահիջանեան

Անդրու Քեշիշեան

Նարեկ Յովսէփեան

Միքիա Մարգարեան

Դպրոցի դահլիճի նախապատրաստման եւ լուսաւորութեան հնարաւորութիւնը կարգաւորել էր դպրոցի Բ օղակի ծնողական խորհրդի անդամ Խաչիկ Սուքիասեանը, ով ամբողջ տարւայ ընթացքում նորոգել, բարեկարգել եւ հոգացել է դպրոցի զոյգ շէնքերի եղած շինարարական կարիքները:

Աշխատանքներին իրենց մասնակցութիւնն են ունեցել նաեւ Գառնիկ Աբնուսեանը եւ Վարուժ Ղազարեանը:

Դպրոցի փոխտեսչութեան կողմից շնորհակալութիւն ենք յայտնում բոլորին, իրենց մասնակցութեան եւ օժանդակութեան համար:

«Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցի փայլուն յաջողութիւնը

2015-16 ուսումնական տարում հայոց ազգ. «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների կէսից աւելին, յաջողել են աւարտել 18-ից բարձր միջինով, որը փայլուն յաջողութիւն է հայոց դպրոցի համար:

Իսկ 4-րդ միջնակարգ (նախահամալսարանական) դասարանի բոլոր աշակերտները փոխադրւել են խորդադ ամսին եւ նրանցից Հեմօ Պօղոսեանը 19.75 միջինով Թեհրանի լաւագոյն աշակերտների շարքին է դասւում:

Նախահամալսարանական դասարանի աշակերտներն են՝

Հեմօ Պօղոսեան

Փատրիկ Իսախանեան

Մենուա Մատթէոսեան

Շարա Շահբազեան

Էմմանուէլ Վարդումեան

Գորիս Աւասափեան

Արութին Բաբաջանեան

Ալէն Հայրապետեան

Թադէ Աբնուսեան

9-րդ դասարանի աշակերտներն են՝

Արքայ Մահմուդեան

Արսիան Մովսիսեան

Ռադնի Բաբախանեան

Թեդւիկ Մարութեան

Արիէլ Պօղոսեան

Շանթ Իսաղուլեան

Արքայ Բաբախանեան

Արգամ Յակոբեան

Արնիս Մարութեան

Արին Աբնուսեան

Իբերտ Մինասեան

Գէորգ Տէր-Մկրտչեան

Կամօ Իսայեան

Ռոնի Սարգսեան

Էրիկ Նազարեան

Քեւին Մարգարեան

 

«Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցի փոխտեսչութիւն

{gallery}201608/2016081701{/gallery}