×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016081501
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016081501

Աստւածածնայ Վերափոխման Տօնը Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի 14 օգոստոսի 2016-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Աստւածածնայ վերափոխման տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ:

Առ այդ, Ջոմհուրի քաղաքամասի «Ս. Աստւածածին եկեղեցու» անւանակոչութեան ուրախ տօնի առիթով սոյն եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Բազմահարիւր հաւատացեալների ներկայութեամբ, իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Աստւածամօր ինքնութեան եւ տիպարի մասին՝ անդրադարձաւ նրա առաքինի կեանքի բարեմասնութիւնների ու անխորտակելի հաւատքի մասին, որոնք մեկնակէտը հանդիսացան Քրիստոսի Եկեղեցուն:

Աւարտին, եկեղեցու բակում կատարւեց աւանդական խաղողօրհնութեան արարողութիւնը:  Այդ առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, որը պատարագից յետոյ առաջնորդարանի բակում կատարեց նաեւ խաղողի օրհնութիւնը:

Բոլոր եկեղեցիներում էլ հաւատացեալների հոծ բազմութեան մասնակցութեամբ հանդիսաւորապէս կատարւեց Աստւածածնայ վերափոխման տօնը, ինչպէս նաեւ այդ առիթով տեղի ունեցող խաղողի օրհնութիւնը: Յատկանշական էր տեսնել Սուրբ Սարգիս մայր եկեղեցու բակում, տեղւոյն եկեղեցական խորհրդի կողմից խաղողօրհնութեան համար պատրաստւած՝ որթատունկերով ու խաղողի ողկոյզներով զարդարւած շատ գեղեցիկ տաղաւարն ու ժողովրդի սպասումն ու հերթական ընթացքը դիւրացնող միւս տաղաւարները:

{gallery}201608/2016081501{/gallery}