ՀԱՅՈՑ ԱԿՈՒՄԲԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՝ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՄՕՏ

Հինգշաբթի 22 հոկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայոց Ակումբի վարչութեան նախագահ պրն. Էդիկ Ղահրամանեանին:

Սրբազան հայրը ողջունեց պրն. Ղահրամանեանին եւ մօտիկից հետաքրքրւեց Հայոց Ակումբի հետ կապւած իրաւական եւ շինարարական աշխատանքների մասին: Պրն. Ղահրամանեանը բացատրութիւններ տւեց տարւած աշխատանքների մասին, անդամական ընդհանուր ժողովի եւ ժողովի կողմից ընտրւած յանձնախումբի կողմից ընթացող աշխատանքների մասին:

Սրբազան հայրը գնահատեց տարւող աշխատանքները, առաւել թելադրեց որ հնարաւորութեան սահմաններում արագ աշխատանք տարւի իրաւական եւ կառոյցի վերականգման գծով, որպէսզի արագագոյն ձեւով վերականգնած տեսնենք Հայոց Ակումբի շէնքը. Սրբազան հայրը աւելացրեց, որ ՛՛մենք մեր գաղութի իրաւունքների պահանջատէրն ենք եւ անհրաժեշտութեան պարագային մեր գերագոյնը անելու ենք՛՛ եզարկացրեց Սրբազան հայրը: