Ռումանիայի Դեսպանն Այցելեց Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի 10 Օգոստոս 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Ռումանիայի լիազոր և արտակարգ դեսպան՝ պրն. Քրիսթիան Թէոդորէսքոն , որ եկած էր Սրբազան հօրը ցտեսութիւն ասելու իր առաքելութեան աւարտին:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Թէոդորէսքոյին և այնուհետև մտերմիկ զրոյց ընթացաւ երկուքի միջև վեր առնելով հայ-ռումանական յարաբերութիւնը մի կողմից և Իրան-Ռումանիա քաղաքական, մշակութային, տնտեսական հարցերը միւս կողմից:

Պրն. Դեսպանն իր կարգին յայտնի լեզւագէտ.իրանագէտ է և հմուտ պարսկական մշակոյթի և միշտ հիացումով արտայայտւած է այդ մասին: