Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախումբ

Ալիք - Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած Դաստիարակչական Յանձնախմբի անդամներն են՝ Քլարա Աղախանեանը, Նազիկ Բալըֆճեանը, Բեսի Յովհաննիսեանը, Քամելիա Շիրւանեանը և Ստելլա Ասլանեանը:

Յանձնախմբի աշխատանքն է հայոց դպրոցներում աշակերտների եւ հայ ուսուցիչների մասնակցութեամբ եւ համագործակցութեամբ ծրագրել եւ գործադրել հայեցի դաստիարակութեանը նպաստող ծրագրեր եւ գիտելիքների փոխանցում, որոնց միջոցով հնարաւոր է դառնալու բարձրացնել աշակերտների գիտելիքների մակարդակը, դաստիարակելով լաւատեղեակ հայորդիներ։

Նկատի ունենալով, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած դաստիարակչական աշխատանքները արդիւնաւէտ էին, անհրաժեշտ էր շարունակել այն, ուստի 2015-2016 ուսումնական տարեշրջանի 5-րդ դասարանից սկսած մինչեւ միջնակարգի Բ օղակը աւարտող աշակերտների համար կազմակերպւեցին երկու բնոյթի աշխատանքներ՝

Ա - Գիտելիքների փոխանցում

 Դպրոցներում դասաւանդւել են հայոց պատմութեան դասագրքի հետ զուգընթաց «Յիշում եմ եւ պահանջում» գրքոյկը, իւրաքանչիւր դասարանի համար որոշւած բաժինը եւ «Ընթերցարան» գրքոյկի պատմւածքների ընթերցումը։

Ուսուցիչները օգտւել են նաեւ պատմաբան դոկտ. Ռուբինա Փիրումեանի պատրաստած պարապումների մեթոդական DVD-ից։

Այս աշխատանքների շարանում տեղի է ունեցել «Գիտելիքների գրաւոր մրցութիւն» 5-րդ դասարանից 3-րդ միջնակարգ դասարանի աշակերտների մասնակցութեամբ։

Ապրիլ-մայիս ամիսներին բարձր նիշ շահած աշակերտների բանաւոր մրցութիւն է տեղի ունեցել 2 փուլերում։ 

Բ - Արշաւների կազմակերպում

Այս երկու ծրագրերում աշակերտների մասնակցութիւնը եղել է գոհացուցիչ՝ մասնաւորաբար արշաւները, որոնք լաւ ընդառաջւել են դպրոցականների կողմից։

Ծրագրւել եւ իրականացւել են աշակերտական երկսեռ արշաւներ «Արարատ» մարզաւանում, որտեղ փոխանցւել են ընդհանուր գիտելիքներ ազգային-հասարակական հարցերի վերաբերեալ, ինչպէս նաեւ խաղ եւ երգ։

2016 թւականի ապրիլի 7-ին եւ 14-ին տեղի ունեցաւ հայոց դպրոցների 7-րդ եւ 8-րդ դասարանցիների, իսկ մայիս 26-ին 5-րդ դասարանի աշակերտների արշաւը «Արարատ» մարզաւանում, որին մասնակցում էին ընդհանուր 326 աշակերտ-ուհիներ:

Ապրիլի 7-ի եւ 14-ի արշաւի ընթացքում համագործակցում էին Գրիգոր Ղազարեանը, Լուդւիկ Նազարեանը, Թալին Յարութիւնեանը եւ Անդրանիկ Իփրանոսեանը:

Մայիս 26-ի արշաւում աշակերտների հետ մարզական աշխատանքներ պարապեցին պրն. Մայիս Մինասեանը, օր. Թալին Թահմազեանը եւ պրն. Լուդւիկ Նազարեանը:Զրոյցները վարեցին տկն. Քարմէն Ղահրամանեանը եւ տկն. Ստելլա Ասլանեանը:Գիտելիքների մրցութիւնը եւ երգի դասարանը վարեց օր. Նազիկ Բալըքճեանը եւ տկն. Բեսի Յովհաննիսեանը:

Խաղերի բաժինը վարում էին տկն. Քամելիա Շիրւանեանը, տկն. Հիլդա Աղախանեանը, պրն. Անդրանիկ Իփրանոսեանը եւ սկաուտներ՝ Մհեր Աբդալեանը եւ Էջմին Սաֆարեանը: 

Արշաւի ընթացքում ներկայ էին՝ Կրթական խորհրդի ատենապետ պրն. Սեւան Դանիէլեանը, խորհրդի անդամ եւ յանձնախմբի հետ կապ պրն. Նարբէ Աբուլեանը եւ Մարզական յանձնախմբի ատենապետ պրն. Հերոս Աւանէսեանը: