«Դպրոցական էջ»-ի յանձնախումբ

Ալիք - Կրթական խորհրդի յանձնախմբերից է «Դպրոցական էջ»-ի հրատարակչակազմը, որոնք իւրաքանչիւր ամիս՝ լոյս են ընծայում այդ էջը «Ալիք» օրաթերթի յաւելւածի տեսքով եւ հիմնականում հայոց դպրոցների աշակերտութեան նիւթեր ընդգրկող բովանդակութիւն ունեն:

Յանձնախմբի անդամներն են՝ Վարսիկ Յարութիւնեանը, Հիլդա Յարութիւնեանը, Քարմէն Ղահրամանեանը, Քլարա Աղախանեանը: Կրթական խորհրդի կապն է՝ Ժասմէն Մինասեանը:

«Դպրոցական էջ»-ի նիւթերը հիմնականում ընտրւում են աշակերտութեան շարադրութիւններից կամ նրանց կողմից գրւած այլ նիւթերից, որոնք հայոց լեզւի ուսուցիչների համագործակցութեամբ ընտրւում եւ յղւում են յանձնախմբին, որն էլ իր հերթին կանոնաւոր գումարւած նիստերում, ընտրում է լաւագոյնները եւ հրատարակում հերթականութեամբ:

«Դպրոցական էջ»-ում պարբերաբար տեղ են գտնում նաեւ նիւթեր ազգային-կրօնական տօների, ազգային մշակոյթի եւ աւանդոյթների մասին, նիւթեր կան նաեւ աշակերտութեանը հետաքրքրող խնդիրների շուրջ:

«Դպրոցական էջ»-ի իւրաքանչիւր համարը, ընթերցողին է ներկայանում «Ալիք» օրաթերթին կցւած, ամիսը մէկ անգամ:

Իսկ իւրաքանչիւր դպրոցի աշակերտութեան թւին համապատասխան ուղարկւում է դպրոցներին, որոնք բաժանւում են աշակերտութեանը: