×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/krtakani/public_html/tehranprelacy/images/201607/2016072701
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016072701

ՄԻՋ-ԹԵՄԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Անթիլիաս – Լիբանան Յուլիս 2016

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական Բաժանմունքների կազմակերպութեամբ  թւականիս յուլիսի 14-ից 16-ը տեղի ունեցաւ միջ-թեմական երիտասարդական համագումարը Անթիլիասի Մայրավանքում: Սոյն համագումարին մասնակցել էին աւելի քան 20 հայ երիտասարդ-երիտասարդուհիներ տարբեր երկրներից, նաև Իրանից: Թեհրանի Հայոց Թեմից մասնակցեցին երկու ներկայացուցիչներ՝ Անի-Քրիստի Մանւէլեանը և Շապին Աբրամեանը:

Հինգշաբթի յուլիսի 14-ի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերից ժամանած երիտասարդները Բիքֆայայի Սուրբ Աստւածածին Վանքի Վեհարանի դահլիճում  հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ: Նորին Սրբութիւնը  բարի գալուստ մաղթեց բոլոր մասնակիցներին եւ լուսարձակի տակ առաւ սոյն համագումարի կարևորութիւնը, շեշտելով որ երիտասարդութիւնը պատկանում է ներկային և ոչ թէ ապագային, ու նրա մէջ է կայանում գաղութների վերանորոգման և գոյատևման հրամայականը: Ապա ներկաները շրջագայեցին ու մօտից ծանօթացան Վանքին ու Դպրեվանքին:

Նոյն օրը յետմիջօրէին եւ յաջորդ օրը, ուրբաթ 15 յուլիսին, ներկայացւեցին գլխաւոր երկու զեկոյցներ, առնչւած՝ «Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամփոփ պատմականը և նրա կարևոր դերակատարութիւնը Սփիւռքի գաղութներում» եւ «Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատի մանրամասութիւնները» թեմաներին: 

Սոյն երկու օրերի ընթացքին զանազան թեմերից ժամանած ներկայացուցիչները առիթ ունեցան զեկոյցներ ներկայացնելու իրենց թեմերում կատարւած աշխատանքների եւ գործունէութեան մասին: Թեհրանի Թեմից սկզբում Անի-Քրիստի Մանւէլեանը անդրադարձաւ թեմում կրօնական, ազգային և մշակութային աշխատանքների, եւ յատկապէս՝ հայապահպանման ու լեզւապահպանման նպատակով, թէ՛ հայոց դպրոցներում եւ թէ՛ կիրակնօրեայ դպրոցներում կատարւող կրօնի, պատմութեան և հայոց լեզւի դասընթացների դասաւանդման մասին: Նա անդրադարձաւ նաեւ Երիտասարդաց միաւորի և Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբերի գործունէութեան մասին, որոնք անմիջականօրէն աշխատում են տեղւոյն Կրօնական խորհրդի հսկողութեան եւ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեան ներքոյ: 

Ապա Շապին Աբրամեանը սահիկների միջոցով ամփոփ բացատրութիւններ տւեց Թեհրանի տարբեր բարեգործական, մշակութային, մարզական և այլ միութիւնների մասին, անդրադառնալով ի մասնաւորի Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան աշխատանքներին, որի թիրախն է հայ երիտասարդի ներգրաւումն ու նրա առողջ հայեցի ու ազգային դաստիարակութիւնը:

Վերջում Թեհրանի Թեմի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների և լրագրողների հարցումներին ընդհանրապէս Իրանում եւ յատկապէս Թեհրանում հայ համայնքի առնչւող հարցերին:

Շաբաթ յուլիսի 16-ի առաւօտեան ներկայացւեց երիտասարդական համագումարի «Ընկերային Ցանցերը և Հայ Երիտասրդութիւնը» խորագրով գլխաւոր թեման:  Համագումարին ներկայ էին Կաթողիկոսութեան թեմերից  ժամանած ներկայացուցիչները և Լիբանանահայ գաղութի գործող երիտասարդական միութիւնների ներկայացուցիչները: 

Կիրակի 17 յուլիսի առաւօտեան մասնակիցները ներկայ գտնւեցին Պիքֆայայում Ս. Աստւածածնայ Վանքում տեղի ունեցող պատարագին:

Յիշենք նաեւ, թէ համագումարի մասնակիցները Անթիլիաս իրենց կեցութեան 5 օրերի ընթացքում առիթ ունեցան այցելելու Կաթողիկոսարանի թանգարանն ու մատենադարանը, Ժպէյլ քաղաքում գտնւող Հայոց  Ցեղասպանութեան Որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանն ու «Թռչնոց Բոյն» որբանոց-հաստատութիւնը, որտեղ իրազեկ դարձան եւ տեղեկացւեցին թանգարանի և հաստատութեան պատմականի եւ ընդհանրապէս նրա գործունէութեան մասին: Մասնակիցները ունեցան նաեւ մի հաճելի եւ լուսաբանիչ հանդիպում-զրոյց Լիբանանի Հայ երիտասարդական համալսարանական ուսանողական միութեան (ՀԵՀՈՄ) անդամների հետ եւ տեղեկութիւն ստացան միութեան կատարած տարիների աշխատանքների ու ապագայի ծրագիրների մասին: 

Համագումարի մասնակցողներ

{gallery}201607/2016072701{/gallery}