×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/krtakani/public_html/tehranprelacy/images/201607/2016072301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016072301

«Էլպիս Ֆէրահեան» Մանկապարտէզի խաղավայրը նորոգւեց

1394-95 ուսումնական տարւայ վերջին, «Էլպիս Ֆէրահեան» մանկապարտէզի խաղավայրը նորոգւեց: Այս առիթով Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապը զրուցել է մանկապատէզի տեսչուհի՝ տկն. Այրինա Նորավեանի հետ, որի բովանդակութիւնը ներկայացնում ենք ստորև՝

Մանկապարտէզի խաղավայրի նորոգման շուրջ մեր մտահոգութիւնները սկսւեցին 1392-93 ուսումնական տարեշրջանից ետ: ժամանակի ծնողական խորհուրդը նամակագրութիւններ ունեցաւ 7-րդ շրջանի քաղաքապետարանի հետ:  Շուրջ 13-14 նամակներ գրւեցին սոյն կենտրոնին, ցաւօք, քաղաքապետարանի պատասխանատուների անընդհատ փոփոխման պատճառով ոչ մի արդիւնքի չհասանք: Այս ընթացքին ծնողական խորհրդի անդամներ՝ տկն. Շահբազեանը և պարոնայք՝ Մատթէուսեան, Ջաղացպանեան և Խանսայեադեանը շարունակ հետևում էին այս աշխատանքն արդիւնաւորելու համար:

Վերջապէս, 1394-1395 ուսումնական տարեշրջանում, Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդը որոշում կայացրեց, որ եթէ մինչև տարեվերջ որևէ պետական օգնութիւն չստացւի, յատուկ բիւդջէ տրամադրելով, մանկապարտէզին կօժանդակի սոյն խնդրում: 

Սակայն տարեվերջի նախօրեակին, ծնողական խորհրդի միջոցով ծնողների հետ կայացած հանդիպման ընթացքում, ներկաներից մէկը նկատել տւեց, որ այդ խնդիրը կարելի է լուծել «Քաղաքի Գեղեցկացման կազմակերպութիւն»-ի միջոցով:  Ուստի նամակագրութիւններն ուղղւեցին սոյն կազմակերպութեան և վերջապէս մեզ յաջողւեց իրենց օժանդակութեամբ նորոգել մանկապարտէզի խաղավայրը:

Առիթը պատեհ  համարելով, ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Ծնողական Խորհրդի անդամներին, որոնք շարունակ հետամուտ են եղել խնդրի արդիւնաւորմանը, մասնաւորաբար այն անձանց, որ օգնել են մեզ այս ճանապարհին. Շնորհակալութիւն նաև յարգարժան Կրթական Խորհրդին, որ ամբողջապէս հովանաւորեց մեզ այս խնդրում:

{gallery}201607/2016072301{/gallery}