Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ն. Գիւլբենգեան դպրոցի 2015-16 ուսումնական տարեշրջանի զեկոյց

Հ. Բ. Ը. Միութեան Նւարդ Գիւլբենգեան դպրոցը 2015-16 ուսումնական տարեշրջանը բոլորեց լի եռանդով և յաջող աշխատանքներով, որը կը ներկայացւի ներքոյ զեկոյցով:

Հայ ուսուցչական կազմ

Փոխտեսչուհի՝ Տկն. Լեռնիկ նազարեանց 16 տարիների աշխատանքային փորձ:

Հայոց լեզւի և Կրօնի ուսուցչուհիներ՝ օր. Արմինէ Մինա, 28 տարիների աշխատանքային փորձ և տկն. Լիդա Ասավիրդեան, 25 տարիների աշխատանքային փորձ:

Գրադարանապետ և լաբորատորիայի պատասխանատու՝ տկն. Թինա Վարդանեանց, 20 տարիների աշխատանքային փորձ:

Նկարչութեան ուսուցչուհի և գրասենեակի օգնական՝ տկն.Ալենուշ Թորիկեան, 15 տարիների աշխատանքային փորձ:

Մարզիչ՝ պրն. Վարազդատ Խեչոյեան, 3 տարիների աշխատանքային փորձ:

Ծնողական խորհուրդ

Ծնողական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ սեպտեմբեր 29-ին և ընտրւեցին հետևեալ անձիք՝ 

Նախագահ և նիւթականի պատասխանատու՝ տկն. Անգինէ Բէյգի

Փոխնախագահ՝ պրն. Վահիկ Զարգարեան

Քարտուղարուհի՝ տկն. Ալինա Յովսէփեան

Անդամներ՝ տկն. Յասմիկ Աւանէսեան և տկն. Անի Մելքոն

Անձնափոխանորդ՝ տկն. Ժենիա Մարութխանեան,  տկն. Էւլին Ասատրեան և տկն. Նարէ Վարդազարեան:

Ծնողական խորհուրդն օժանդակում և հովանաւորում է դպրոցում կատարւող բոլոր աշխատանքները: Այս տարի կատարել են հետևեալ աշխատանքները՝

Խրախճխանքի երեկոներ ծնողների համար, աշակերտների զուգարանների նորոգումը, տատիկների և պապիկների մէկօրեայ շրջագայութիւն Միլադ աշտարակ, տպագրել են «Մեր փոքրիկ մոլորակ» երկշաբաթաթերթը, կազմակերպել են հայրիկների ֆուտբոլի 4-րդ մրցաշարը, տնօրինել են 40-րդ համադպրոցական խաղերին մասնակցող աշակերտներին խաղերի ընթացքում, Նոր Տարւայ դիմաւորում դեկ. 31-ի գիշեր, 5-րդ և 6-րդ դասարանների համար երկսեռ ուրախ ժամանց և ...

Աշակերտական խորհուրդ

Այս տարեշրջանի աշակերտական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ հոկտեմբեր 26-ին և ընտրւեցին Շանթ Սուլթանեանը, Արգէն Մարկոսեանը, Էմիլ Մելիքեանը, Նարեկ Վարդանին, Արնի Զարգարեանը, Էրիկ Թահմասեանը և Ռենէ Վարդանեանը: Աշակերտական խորհրդի անդամները օժանդակել են դպրոցում կատարւող որոշ աշխատանքներում ինչպէս՝ աշակերտական օր, Ֆաջրի տօնակատարութիւն, գրքերի ցուցահանդէս–վաճառք և այլն:

Աշակերտական յաջողութիւններ

- Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած ասմունքի փառատօնում Էմիլ Ամիրեանը 4-րդ դասարանից, Դերէն Բրաթին և Մարտին Աղանեանսը 5-րդ դասարանից գնահատւեցին «շատ լաւ», իսկ նւագարանի փառատօնում Դանիէլ Բարոյեանը և Ռոդին Խաջաւին 3-րդ դասարանից, Ռենէ Վարդանեանը 5-րդ  դասարանից գնահատւեցին «շատ լաւ»:

- Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի լողի մրցութիւններում առաջին և երրորդ տեղերը գրաւեց Արմէն Աբնուսին և երկրորդ հանդիսացաւ Էմիլ Մելիքեանը: Նաև Արմէն Աբնուսին հրաւիրւեց Թեհրանի նահանգի աշակետրական լողի խմբում:

- Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանի «جابربن حیان» «Ջաբեր էբն է Հայան» գիտական մրցոյթին 6-րդ դասարանից Հայդուկ Եղոյեանի,Վսեմ Արզոյեանի և Միրօ Շահմիրեանի իսկ 4-րդ դասարանից Արգին Սարգսեանի, Հրակ Յարութիւնի  և Մելւին Աբրահամեանի կատարած աշխատանքները արժանացան գնահատականների :

- Արմի Քեշիշին 4-րդ դասարանից առաջնութիւնը շահեց « پایگاه تغذیه سالم» «Առողջ սնունդ» նկարչութեան մրցութեան:

- Դպրոցի բասկետբոլի խումբը Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի բասկետբոլի մրցութիւններում առաջին հանդիսացաւ:

- Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից կազմակերպւած հոգևոր նկարչութեան մրցոյթին մասնակցեցին Առնօ Սայանեանը, Արեգ Նազարեանը, Դիոն Նուռեանը, Արմի Քեշիշին, Փաթրիկ Խուդավերդեանն և Ադրիէլ Թումանեանն և գնահատւեցին կազմակերպող յանձնախմբի կողմից:

- «Թիմզ» և «Անդիշմանդ» գիտելիքների մրցոյթ-քննութիւններում, որը կատարւեց ուսումնական տարեշրջանի ընթացքում չորրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար, գերազանցիկ հանդիսացան Էմիլ Մելիքեանը, Ադրիէլ Թումանեանը, Դաւիթ Նազարեան և Նարեկ Վարդանեանը 6-րդ դասարանից, Քրիս Ծատրեանը, Արմի Մայիլեանը, Էրիկ Թահմասեանը և Քևին Զէյնալին 5-րդ դասարանից, Հայբերդ Շիրւանին, Արգին Սարգսեանը և Արմի Քեշիշին 4-րդ դասարանից: 

- Արեգ Նազարեանը 2-րդ դասարանից Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի կայացած «داستان نویسی مصور» պատմութեան գիրք պատրաստելու մրցոյթում գերազանց գնահատւեց:

- Դարիօ Սաֆարլուն առաջին դասարանից, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի «پیک نوروزی» «Նովրուզի թերթ-գրքոյկ» մրցութեան բաժնում գնահատւեց գերազանց:

Բոլոր աշակերտները որ մասնակցել են կայացած մրցոյթներին և աշխատանք են ներկայացրել, գնահատւել են դպրոցի կողմից և ստացել են արժեթղթեր, գնահատագրեր և նւէրներ:

Ընդունելութիւններ

- Հոկտեմբերի 5-ին, դպրոցի աշակերտները հանդիպում ունեցան  Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:

- Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանի եօթ դպորոցների «جابربن حیان»-ի աշխատանքների ցուցահանդէսը կայացաւ փերտւար ամսում մեր դպրոցի յարկի տակ:

- Կազմակերպւեց գրքի ցուցահանդէս-վաճառք նոյեմբեր, փետրւար և ապրիլ ամիսներում:

- Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանում առաջին անգամ լինելով կազմակերպւեց «همایش آشنایی با مشاغل»  «Աշխատանքներին ծանօթացում» մեր դպրոցում, որում մասնակցել էին Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի բոլոր աշակերտները նկարչութիւններով, գրութիւններով և ձեռքի աշխատանքներով: Նաև ծնողները մասնակցեցին  իրենց մասնագիտութիւնը ծանօթացնելու աշակերտներին: Սոյն ծրագրում ներկայ էին Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան անդամները, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի պաշտօնեաները և ծնողները:

- Տեղի ունեցաւ ուսուցիչների մեծարման հանդէս, որին ներկայ էին Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան անդամները, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի պաշտօնեաները և ծնողները: 

- Աշակերտական ասմունքի ներքին փառատօնին, դպրոցի նախաձեռնութեամբ, ներկայ էին ծնողները, որոնք ունկնդրեցին գեղեցիկ ասմունքները:

Այցելութիւններ

1- Ս.Սարգիս եկեղեցի Ս.Հաղորդութիւն ստանալու համար (14.10.2015)

2- Հայ գրքի ցուցահանդէս, 4,5,6-րդ դասարանների աշակերտներ (18.10.2015)

3- Ժամացոյցների թանգարան, 2-րդ դասարանի աշակերտներ (1.11.2015)

4- Բժշկագիտութեան թանգարան, 6-րդ դասարանի աշակերտներ (3.11.2015 )

5- Թեհրանի ազգային գրադարան, 4-րդ դասարանի աշակերտներ (7.11.2015)

6- Բժշկագիտութեան թանգարան, 5-րդ դասարանի աշակերտներ (14.11.2015)

7- Հրշէջների կայարան առաջին և երկրորդ դասարանների աշակերտներ (15.11.2015)

8- «  دلفین اریوم» «Դելֆին» դպրոցի աշակերտների բոլոր օղակները

9- «موزه علوم و فن آوری» 5,6-րդ դասարանների աշակերտներ (25.1.2016, 6.2.2016)

10- Ս.Սարգիս եկեղեցի Ս.Հաղորդութիւն ստանալու համար (3.2.2016)

11- «Միջազգային տիկնիկների թանգարան», առաջին և երկրորդ դասարանների աշակերտներ (20.2.2016)

12- Այցելութիւն «Գոհար» դպրոց 6-րդ դասարանի աշակերտներ (2.3.2016)

13-  « گنبد مینا»  աստղադիտարան 4,5,6-րդ դասարանների աշակերտներ (5.3.2016)

14- «ایران باستان»  թանգարան 4-րդ դասարանի աշակերտներ (17.4.2016)

15- Ս.Սարգիս եկեղեցի Մեծ եղեռնի նահատակների յիշատակի ծաղկեմատոյց և Ս. Հաղորդութիւն ստանալու համար (19.4.2016)

16- «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն, 6-րդ դասարանի աշակերտներ (10.5.2016)

Դպրոցում աշակերտների մասնակցութեամբ իրագործւել են հետևեալ ծրագրերը՝

Մշակոյթի տօն, մանուկների համաշխարային օր, Նոր Տարւայ և Ս.Ծննդեան տօներ, Բուն Բարեկենդան,Վարդանանք, Տեառնընդառաջ, Ս.Սարգիս զօրավարի տօն, Միջինք, Ս. Զատիկ, Ապրիլ 24, մայրերի տօն, աշխատաւորների մեծարման տօն և Համբարձման տօն: Կրօնական և ազգային տօների առիթով պատրաստւել են պրակներ և ունեցել ենք ձեռնարկներ: Նաև աշակերտները մասնակցել են Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած ասմունքի և նւագարանների փառատօններին, հայերէն առարկաների հարցում-քննութեան, գիտելիքների մրցութեան, 5-րդ և 6-րդ դասարանների երկսեռ արշաւներին և Հ.Ու. Չհարմահալ Միութեան ասմունքի մրցութեան:

Ուսուցումներ աշակերտների համար

1- Թափոնների տարանջատման և վերամշակման ուսուցում ( آموزش بازیافت), բոլոր աշակերտների ներկայութեամբ:

2- Բոյսերի և տերևների տարբեր տեսակները առաջին, երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների համար:

3- Պաշտպանւել բնական աղէտներից առաջին, երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների համար:

4- Կեանքի հմտութիւններ « مهارت های زندگی» չորրորդ, հինգերորդ և վեցերորդ   դասարանների աշակերտների համար:

5- Կանխում շաքարախտման դիմաց «  دیابت و پیشگیری» հինգերորդ և վեցերորդ   դասարանների աշակերտների համար:

6- Բոյսերի մշակում և պահպանում երկրորդ դասարանի աշակերտների համար:

7- Ինտեռնետային վտանգներից խուսափում « فضای مجازی امن», հինգերորդ և վեցերորդ  դասարանների աշակերտների համար:

Ուսուցումներ ծնողների համար

1- Ուսուցման խանգարումներ  « اختلالات یادگیری»   

2- Ընտանեկան հիմքերի ամրապնդում «تحکیم خانواده»

3- Ինտեռնետային վտանգներից խուսափում« فضای مجازی امن»

Արտադասարանային դասընթացներ

1- Ֆուտբոլի դասարաններ պրն. Մայիս Մինասեանի ղեկավարութեամբ:

2- Ասմունքի պարապմունքներ տկն. Լիդա Ասավիրդեանի միջոցով:

3- Երգչախբային փորձեր տկն. Յասմիկ Կարապետեան-Ամիրեանի ղեկավարութեամբ:

Տարեվերջի հանդէսներ

Մայիս 19-ին  տեղի ունեցաւ առաջին դասարանի աշակերտների   պարսկերէն տառաճանաչման հանդէսը՝ «جشن الفبا»

Յունիս 17-ին տեղի ունեցաւ վեցերորդ դասարանի աւարտական հանդէսը և վկայականների բաշխումը:

Շնորհակալ ենք Հ. Բ. Ը. միութեան վարչութեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, Ծնողական խորհրդին եւ աշակերտների ծնողներին, ովքեր սիրայօժար հովանաւորել եւ համագործակցել են դպրոցում կազմակերպւող աշխատանքներին:

Այս   աշխատանքների իրագործման համար բոլորը միասին՝ ուսուցիչ, ծնող եւ աշակերտ, կողք-կողքի, նւիրւածութեամբ աշխատում են դպրոցի վերելքի եւ աշխատանքների բարելաւման համար՝ տարածելով սէր, ընկերութիւն եւ միասնականութիւն:

Ն. Գիւլբենգեան դպրոցի փոխտեսչուհի

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com