Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր խօսքը Ռամազան ամսւայ ընթրիք-երեկոյի ընթացքին՝

Շատ սիրելի քոյրեր եւ եղբայրներ, Հանգամանաւոր ներկայացուցիչներ եւ թանկագին բարեկամներ,

Աստւածաշունչ մատեանը ասում է «Ինչ գեղեցիկ է եւ ինչ հաճելի երբ եղբայրները միասին են լինում» (Սղ. 133։1)։ Այս երեկոյ Աստծու օրհնութեամբ օծուն այդ պահերից մէկն է։ Հաւաքւած ենք այստեղ օրւայ այս պահին, միասնաբար Աստծուն փառաբանելու եւ Րամազանի նւիրական ամսւայ ծոմապահութեան առիթով, իՖթարի այս ընթրիքով, մեր իրարու հանդէպ ունեցած սէրն ու յարգանքը արտայայտելու։

Հաւատում եմ, որ հոգեւոր այն վայելքը որ ունենում ենք բոլորս այս պահին Աստծուց մեզ պարգեււած օրհնութիւն է։ Մեր շրջապատը դժբախտաբար տագնապում ու տառապում է խաղաղութեան չգոյութիւնից, ողջ աշխարհը այսօր, ի տես ամենուրեք տեղի ունեցող կռիւներին, ահաբեկչական արարքներին, ցոյցերին ու խռովութիւններին մեծ մարտահրաւէրների առաջ է կանգնած, մեծապետական երկրների անհաւասարակշիռ, միակողմանի եւ հետեւաբար ոչ արդարացի մօտեցումներն ու քաղաքականութիւնը աշխարհի հարցերը լուծելու գործընթացը առաւել եւս բարդացնում են։ Չարը դժբախտաբար գործում է  մարդու մէջ եւ նրան հեռացնում իր աստւածատիպ կերպարից։  

Այս տխուր, անցանկալի երեւոյթին գլխաւոր պատճառներից մէկը մարդկութեան աստիճանական հեռացումն է կրօնքից, կրօնական ուսուցումներից եւ դրանց վրայ հաստատւած աստւածադիր կանոններից, քանի որ կրօնների հիմնական նպատակն ու առաքելութիւնը մարդկութիւնը սիրոյ, խաղաղութեան եւ հաճութեան զգացումով իրար մօտեցնելն է եւ դրանով նրա Աստծուն առաջնորդելն է։ Ս. Քուրանում կարդում ենք «Ով մարդիկ, ձեզ արու եւ էգ ստեղծեցինք եւ ձեզ ցեղեր ու տոհմեր շինեցինք որպէսզի միմեանց ծանօթանաք, վստահաբար որ ձեզնից ամէնից երկիւղածն ու աստւածապաշտը Աստծու մօտ պատւագոյնն է։ Ահա Աստւած գիտակ է եւ տեղեակ։

يا ايهاالناس إنا خلقناکم من ذکر وانثی وجعلناکم شعوبأ و قبائل لتتعارفوا. ان أکرمکم عندالله اتقاکم ان الله عليم خبير

Բախտաւոր են ու երջանիկ այն հասարակութիւնները, որոնք իրենց կեանքը ապրում են իրենց կրօնի իրենց թելադրած օրէնքներով, կարգով ու կանոնով , որովհետեւ կրօնը մարդուց վանում է չարն ու կեղծիքը, նախանձն ու ատելութիւնը, բամբասանքն ու թշնամութիւնը։ Առաւել կրօնը իր հաւատքի հիմնական ուսուցմունքով իր հետեւորդներին առիթներ է ստեղծում որպէսզի նրանք իրենք իրենց վերաքննեն եւ այդ վերաքննութեան լոյսի տակ իրենք իրենց վերանորոգեն եւ այդպէս շարունակեն իրենց կեանքը։ 

Իսլամութեան մէջ Րամազան ամիսը այն ժամանակահատւածն է, որի ընթացքին իսլամները իրենց նայւածքը կենտրոնացնում են նախ իրենց նմանների եւ ապա իրենց Աստծու վրայ ծոմապահութեան իրական նպատակներից մէկը բարեգործութիւնն է իր ունեցւածքից բաժին հանելն է չունեւորին, այրիին ու որբին։ Քրիստոնէական մեր կրօնն էլ յիշեցնում է մեզ ասելով, որ «տալը աւելի լաւ է քան առնելը»։

Րամազանի այս օրերին մենք որպէս իրանցիներ Աստծուն փառաբանելու բազմաթիւ պատճառներ ունենք։ Նախ այն, որ բոլորս վայելում ենք այնպիսի խաղաղութիւն, որով կարողանում ենք գործել ու աշխատել մեր երկրի առաւել բարգաւաճման ու զարգացման համար։

Երկրորդ մեր երկրի ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջազգային ընտանիքում հետզհետէ տիրական տեղ ու դեր ունենալու իրողութիւնը, մեզ բոլորը հպարտութեան եւ ինքնավստահութեան զգացումով է լցնում։ Այս աշխարհի խաղաղասէր երկրների ղեկավարութեան եւ ինչու չէ նաեւ ժողովրդին նայւածքները յառած են Իրանի եւ յատուկ զգացականութեամբ անդիմադրելի կարօտ ունեն այցելելու եւ վայելելու Իրանի բազմադարեան քաղաքակրթութեան բոյրն ու աստւածաշնչեան երկրին օրհնութիւնն ու հնութիւնը։

Ուրախութեամբ եւ ինչու չէ նաեւ իւրայատուկ հպարտութեամբ ասում ենք, որ անցեալ շաբաթ Հռոմի Ֆրանսիսքո Պապի Հայաստան կատարած պատմական այցի առիթով, Երեւանի Հանրապետութեան հրապարակի վրայ տեղի ունեցող յատուկ արարողութեան ընթացքին Իրանի նւիրական հողը մեր կողմից Հայաստան ղրկւած երկու պատանի պարմանուհիների միջոցաւ դրւեցաւ խորհրդանշականօրէն պատրաստած Նոյեան Տապանի մէջ, ի յիշատակ եւ ի յուշ Արարատ լեռան վրայ կանգ առած Նոյեան Տապանի։

Երրորդ բոլորս էլ վկաներ ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան յառաջադիմութեան, ձեռք բերած նւաճումներին, միջազգային քաղաքական հարթակի վրայ ունեցած դերակատարութեան եւ ամէնից կարեւորն ու էականը գիտութեան եւ կրթութեան, մարզական ու ընկերային ոլորտներում ձեռք բերած նկատառելի յաջողութիւններն են։ Եւ վերջապէս այս բոլորը ցոյց է տալիս թէ որքան խոհեմ, իմաստուն եւ նրբանկատ քաղաքականութիւն է վարում մեր երկրի ղեկավարութիւնը առաջնորդութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ Այաթուլլահ Ալի Խամենէին։

Նոյնն է նաեւ պարագան ներքին ճակատի վրայ, երկրի ղեկավարութեան իմաստուն ու յարգալից վերաբերումը փոքրամասութիւնների եւ իրենց իրաւունքների նկատմամբ։ Այս մասին մենք ամենայն պատասխանատւութեամբ արտայայտւել ենք միջազգային ատեաններում մեր միջ-եկեղեցական, միջ-կրօնական համաժողովներում եւ հանդիպումներում ծայրագոյն Արեւելքի, Ասիայի երկրներում, Եւրոպայում եւ Միացեալ նահանգներում գումարւած համաժողովներին, որոնցից վերջինը 12-18 Մայիս 2016-ի Ամերիկայի ՖիլադելՖիա քաղաքում էր, որտեղ աւելի քան 200 երկրներից եկած 500 ներկայացուցիչների ներկայութեան մենք մեր խօսքը փոխանցեցինք ներկաներին, ճշմարտօրէն վկայելով Իրանում վայելած մեր իրաւունքների մասին։

Կրօնական մեր համոզումներից եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մեր պատկանելիութիւնից մեկնելով փորձում ենք իրապաշտօրէն վկաները լինել իրանեան մեր ընկերութեան կեանքին։ Ու կրօնական տօներն ու աւանդութիւնները, հաւատալիքներն ու համոզումները մեզ առաւել եւս առաջնորդում են համաձայն Աստծու կամքին։

Մօտալուտ Իտ էլ Ֆեթրի առիթով շնորհաւորում ենք Ձեզ բոլորիդ, սիրելի քոյրեր եւ եղբայրներ, շնորհաւորում ենք մեր երկրի հոգեւոր առաջնորդ Այաթօլլահ Ալի Խամէնէին, հանրապետութեան վսեմաշուգ նախագահին եւ իր կառավարութեան եւ ողջ ժողովրդին մաղթելով որ Իրանը շարունակի իր ինքնավստահ ու քաջարի երթը դէպի առաւել զարգացում, բարգաւաճում եւ խաղաղութեան ամրակայում։

Շնորհակալութիւն Ձեր ունկնդրութեան համար եւ խաղաղութիւն, սէր եւ միասնականութիւն բոլորիս։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

2 Յուլիս 2016 

Թեհրան

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ