ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱՐԱՂԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Երեքշաբթի յունիսի 14-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդին, որ եկել էր բարի գալուստ մաղթելու Սրբազան հօր եւ Ղարաղան կատարւելիք ուխտագնացութեան մասին ուղղութիւն ստանալու Սրբազան հօրից։

Սրբազան հայրը նախ ողջունեց հիւրերին եւ ապա ընդհանրապէս խօսւեց ուխտագնացութեան եւ նրան կապւած հարցերի մասին, այնուհետ խօսւեց դէպի Ղարաղան Սրբազան Հօր հովւական այցի մասին, որը կը կատարւի ուրբաթ յուլիսի 8-ին դէպի Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցի, թելադրելով որ քաջալերեն նախկին ղարաղանցիներին, որ մասնակցեն շրջան կատարւելիք ուխտագնացութեան։