Գիտելիքների մրցութեան մրցանակակիր աշակերտների Ճամբար՝ դէպի Նոր Ջուղա

Հինգշաբթի, յունիսի 9-ի առ. ժամը 10-ին, Ս. Սարգիս եկեղեցում համախմբւել էին շուրջ 80 մրցանակակիր աշակերտներ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ մասնակցելու կրօնական արարողութեան եւ ստանալու Սրբազան Հօր օրհնութիւնը որպէս քաջալերանք մասնակցելու Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնած եռօրեայ ճամբարին, որը կայանալու է առաջիկայ շաբաթւայ ընթացքում՝ Նոր Ջուղայում:

Անցեալ ամիսների ընթացքում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի միջոցով կայացան գիտելիքների մրցութիւններ, Թեհրանի հայոց դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակի աշակերտների մասնակցութեամբ, ուր երկու փուլով աշակերտները մրցեցին միմեանց հետ:

Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը արարողութիւնից յետոյ բարի երթ ու անփորձանք ճամբորդութիւն մաղթեց ճամբարին մասնակցող աշակերտներին եւ ողջունեց նրանց մրցութիւններին մասնակցելու եւ առաւել գիտելիքներ ձեռք բերելու ձգտումի համար, յորդորելով, որ այդ ցանկութիւնը պէտք է առօրեայ կեանքում նաեւ գործադրել: Սրբազան Հօրը ընկերակցում էին արժ. Տ. Վարազդատ աւ. քհն. Տէրտէրեանը եւ արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը:

Այնուհետեւ եկեղեցու շրջափակում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանի եւ նոյն խորհրդի անդամ եւ յանձնախմբի հետ կապ՝ Նարբէ Աբուլեանի ներկայութեամբ Դաստիարակչական յանձնախմբի ատենապետ եւ ճամբարի պատասխանատու՝ Քլարա Աղախանեանը յաւելեալ բացատրութիւններ տւեց ճամբարին մասնակցող աշակերտներին եւ նրանց ծնողներին:

Յունիսի 11-ի վաղ առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից Նոր Ջուղա մեկնեցին միջնակարգ օղակի թւով 35 աշակերտ-աշակերտուհիներ, իրենց 6 պատասխանատուների հետ: Երկուշաբթի, յունիսի 13-ին Նոր Ջուղա պիտի մեկնեն տարրական օղակի 42 աշակերտներ:

Ճամբարներին մասնակցելու են պատասխանատուներ՝ Քլարա Աղախանեանը, Քամելիա Շիրւանեանը, Անդրանիկ Իփրանոսեանը, Քարմէն Ղահրամանեանը, Հերմինէ Նազարբէգեանը, Հելէն Այւազեանը, Նազիկ Բալքչեանը, Ստելլա Ասլանեանը եւ Հիլդա Աղախանեանը:

 Թ. Հ. Թ. Կրթական Խորհուրդ