Նշւեց Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը իւրայատուկ արարողութեամբ նշւեց հանգուցեալի դամբարանում:

Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները, այդ թւում՝ Թեհրանի հայոց թեմից՝ Արժ. Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը, Արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը, Թ.Հ.Թեմի Ազգային Մարմինների ու Եկեղեցական Խորհուրդների ներկայացուցիչները:

Միջոցառմանը ելոյթով հանդէս եկաւ Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին, ով անդրադառնալով հանգուցեալ Էմամ Խոմէյնիի յեղափոխականաշունչ վարքագծին, նշեց որ նպատակների իրականացման եւ զարգացում արձանագրելու միակ ելքը յեղափոխականաշունչ լինելն է: