Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԱՆԱՆԻԱ Ծ. ՎՐԴ. ԳՈՒՃԱՆԵԱՆԻ ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ուրբաթ, 7 փետրւար 2025 թւականին Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւող ուրբաթօրեայ արարողութեան աւարտին, տեղի ունեցաւ հանդիսաւոր Հոգեհանգստեան պաշտօն` Հոգելոյս Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանի հոգու խաղաղութեան համար:

Ս. Սարգիս եկեղեցում, կրօնական արարողութեան պատարագիչն էր՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Արարողութեանը ներկայ էին՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ պրն. Յովսէփ Աւետեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ հաւատացեալներ:

Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեան ծնւել է 1 յուլիս 1982-ին, Բէյրութ, Լիբանան։ Աւազանի անունն է Անդրանիկ։ Նախնական կրթութիւնն ստացել է Պուրճ Համուտի Ազգային Սրբոց Քառասնից Մանկանց նախակրթարանում, ապա շարունակել է՝ Ազգային Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան Քոլէջի միջնակարգի բաժնում։
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանք է ընդունւել 1995-ի հոկտեմբերին։ Աւարտելով Դպրեվանքի Ժառանգաւորաց բաժնի հնգամեայ ուսումը՝ անցել է Ընծայարանի բաժին եւ առաջին տարւայ աւարտին՝ 2 Յունիս 2002-ին, ձեռնադրւել է սարկաւագ, ձեռամբ Տ. Տիրայր Եպս. Փանոսեանի։
Կուսակրօն քահանայ է ձեռնադրւել ու օծւել է 7 Յունիս 2004-ին, ձեռամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի, եւ վերակոչւել է՝ Տ. ԱՆԱՆԻԱ ԱԲԵՂԱՅ։
2005-ին հոգեւոր առաքելութեամբ մեկնել է Ատրպատականի Հայոց Թեմ՝ ստանձնելով Ուրմիոյ հայ գաղութի հոգեւոր հովւութիւնը, ուր երեք տարի ծառայել եւ վերադարձել է Մայրավանք եւ ստանձնել է վանական զանազան պատասխանատուութիւններ։
2009-ին դարձեալ հոգեւոր առաքելութեամբ գործուղղւել է Սպահանի Հայոց Թեմ՝ այս անգամ ստանձնելով Շահինշահրի հոգեւոր տեսչութիւնը։
Վարդապետական գաւազան կրելու իշխանութիւն է ստացել 5 Դեկտեմբեր 2010-ին, ձեռամբ Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի՝ աւարտաճառ ներկայացնելով «Հայ Դատը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը» թեման։ Որպէս գնահատանք հայր սուրբի բարւօք ծառայութեան, Արամ Ա. Կաթողիկոսին օրհնութեամբ, 2012-ին ստացել է լանջախաչ կրելու իրաւունք. իսկ ծայրագոյն վարդապետութեան իշխանութիւն է ստացել 22 Մայիս 2016-ին, ձեռամբ Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Շահէ Եպս. Փանոսեանի, աւարտաճառ ներկայացնելով «Սահակ Բ. Կաթողիկոսի Նամակները»։
Սպահանի Հայոց Թեմում 8 տարի ծառայել եւ վերադարձել է Անթիլիասի Մայրավանք եւ նշանակւել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի օգնական եւ քարոզիչ։
2020 թուականից մինչեւ վախճանումը հայր սուրբը հոգեւոր տեսուչն է եղել Պէքայի շրջանի։

Յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն Հայր Սուրբի հոգւոյն եւ մխիթարութիւն ու համբերութիւն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Կիլիկիոյ միաբանութեան եւ Գուճանեան ընտանիքին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ