Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ՝ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԾԵՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՒ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՒՈՂ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Կարիքաւորներին Օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում պաբերաբար այցելութիւններ է կատարում պարսկական ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում գտնւող հայ բնակիչներին։

Այս շրջագծում 30 յունւար 2025 թւականին տեղի ունեցաւ այս տարւայ առաջին այցելութիւնը, որն իրականացաւ Քրիստոնէական դաստիարակութեան հոգեւոր պատասխանատու Արժ. Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ նոյն յանձնախմբի անդամների ընկերակցութեամբ։

Այցելուների խումբն իր աշխատանքն սկսեց վաղ առաւօտեան ժամերից, այցելելով՝ «Ռազի» հոգեբուժական կենտրոն, «Քահրիզաք» ծերանոց, «Էհսան» հոգեկան ապաստարան եւ վերջում նաեւ «Եաւարանէ Մեհրան» կենտրոն։

Այցելութեան ընթացքին այցելու յանձնախմբի անդամները իրենց բարեմաղթանքներով եւ յուզիչ ու ոգեւորիչ արտայայտութիւններով, ոգեւորութիւն եւ յոյս ներշնչեցին կենտրոներում բնակւող հայրենակիցներին։

Ընթացքում Քահանայ Հայրը իւրաքանչիւրի համար աղօթեց եւ Սուրբ հաղորդութիւն տւեց նրանց իսկ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից պատրաստւած խաչերը յանձնւեցին, որպէս մնայուն օրհնութիւն եւ բժշկութեան յոյսի լուսաւոր միջոց։

Այդ ընթացքում այցելու պատւիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ կենտրոնների տնօրէնութեան եւ պատասխանատուների հետ, որոնց լուսաբանիչ բացատրութիւններով, աւելի ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցւեցին յիշեալ կենտրոններում բնակւող անձանց բուժման ընթացքից։

Բարձրեալից հայցում ենք շուտափոյթ ապաքինում բոլորին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ