Թեհրանի հայոց թեմի առաջնորդն այցելեց Գլենդէյլի «Գարամանուկեան Երիտասարդական Կենտրոն»

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շարունակելով Լոս Անջելէսում գտնւող հայկական կենտրոններ իր այցելութիւնը, չորեքշաբթի յունիսի 1-ի երեկոյեան այցելեց Գլենդէյյի «Գարամանուկեան Երիտասարդական Կենտրոնը»:

Գլենդէյլի Գարամանուկեան Երիտասարդական Կենտրոնի յարկի տակ են գտնւում Գլենդէյլի ՀՅԴ «Ահարոնեան» կոմիտէութեան, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Գլենդէյլի մասնաճիւղի ,Գլենդէյլի ՀՕՄ-ի «Սիփան» մասնաճիւղի, Համազգայինի «Յ. Թումանեան» մասնաճիւղի, ՀՅԴ «Շանթ» և «Զաւարեան» պատանեկան և «Ռուբէն» Երիտասարդական Ուխտերի գրասենեակները: Վերջին ամիսներին նոյն կենտրոնի յարկի տակ է աշխատում «Հայ Վոթս»ի շտաբը:

Սրբազան հայրը շրջեց կենտրոնի տարբեր բաժիններում, որի ընթացքում Կենտրոնում տարւող աշխատանքների, ինչպէս նաև դրա կառուցման մասին բացատրութիւններ տւեց  Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Գլենդէյլի մասնաճիւղի ատենապետ՝ Զարեհ Աճէմեանը: