Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ ՆՈՐ ՏԱՐՒԱՅ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԻ

Այսու ուրախութեամբ Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երեքշաբթի 31 դեկտեմբեր 2024-ին, Նոր Տարւայ գիշերւայ առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ պիտի մատուցւի Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում.-
Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
Սրբոց Վարդանանց եկեղեցի
Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցի

Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցում Ս. եւ Անմահ Պատարագը մատուցելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Սկիզբ Ս. Պատարագի ժամը 24:00-ին
Սրբազան Հօր Պատգամ ժամը 00:45-ին

Յայտնենք նաեւ, որ նախորդ տարիների աւանդութեան համաձայն, չորեքշաբթի 1 յունւար 2025-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Տարւայ առիթով Ս. եւ Անմահ Պատարագ պիտի մատուցւի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում:

Կիրակի, 5 յունւար 2025-ին, Ծննդեան Ճրագալոյցի առիթով մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ:

Սկիզբ ժամերգութեան ժամը 4:30-ին
Ս. Պատարագ ժամը 5:30-ին

Երկուշաբթի, 6 յունւար 2025-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի տօնի առիթով, տեղի է ունենալու կրօնական արարողութիւն Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի աւարտին կատարւելու է Ջրօրհնէքի արարողութիւն ի յիշատակ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Ս. Մկրտութեան:

Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցում Ս. Պատարագը մատուցելու, քարոզելու եւ Ջրօրհնէքը կատարելու է Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Ս. Պատարագը մատուցելու, քարոզելու եւ Ջրօրհնէքը կատարելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Սկիզբ ժամերգութեան առ. ժամը 8:30-ին
Ս. Պատարագ առ. ժամը 10:00-ին
Քարոզ առ. ժամը 11:00-ին
Ջրօրհնէք կս. ժամը 12:00-ին

Երեքշաբթի, 7 Յունւար Յիշատակ Մեռելոց է: Այս առիթով մեր երկու գերեզմանատներում՝ Դուլաբի Ս. Յովհաննէս Կարապետ եւ Բուրստանի Ս. Ստեփանոս մատուռներում մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ, որից յետոյ տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում Ս. Պատարագը մատուցելու է Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը:

Դուլաբի Ս. Յովհաննէս Կարապետ մատուռում Ս. Պատարագը մատուցելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Սկիզբ Ս. եւ Անմահ Պատարագի առ. ժամը 9:30-ին

Մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք, որ տօնական այս օրերին եկեղեցի փութան աղօթելու եւ ծնեալ Փրկչի օրհնութիւնը հայցելու:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ