Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՆ ՅԱՅՏՆՈՒՄ «ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՏՈՒՄ - 2» ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆԸ

Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները «Ճշմարիտ խոստում - 2» գործողութեան կապակցութեամբ իրենց աջակցութիւնն են յայտնել Իրանի ԶՈՒ-ին, միաժամանակ անվիճարկելի համարելով Իրանի տարածքային ամբողջականութեան հարցը։ Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, ազգային առաջնորդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտելով Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները Գազայի անզէն ժողովրդի նկատմամբ, միջազգային ատեաններից պահանջեցին դադարեցնել Լիբանանի եւ օկուպացւած տարածքների դէմ ռեժիմի յարձակումները:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, նշեց. «Շուրջ մէկ տարի է, ինչ սիոնիստները բազմաթիւ անզէն քաղաքացիների են սպանում: Նրանք նոյնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրայ են յարձակւում՝ աւերելով դրանք»: Նա յաւելեց, որ «Ճշմարիտ խոստում - 2» օպերացիայով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ չի վարանում պաշտպանել իր ազգային շահերը եւ պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի։ «Բայց պաշտպանութեան հարցում մենք, մեր ԶՈՒ-ի կողքին ենք կանգնած եւ աջակցելու ենք դիմադրութեան մարտիկներին, քանի որ հաւատացած ենք՝ Դիմադրութեան ուղին արդար է եւ, ինչպէս Գերագոյն առաջնորդն է ասել՝ «Հեզբօլլահ»-ը ողջ է եւ ողջ էլ կը մնայ»,- յաւելեց Արա Շահվերդեանը:

Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը եւս յիշեցնելով Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները, նշեց, որ այդ ռեժիմն անցեալ ամիսներին խախտելով բոլոր օրէնքները, ահաբեկչութիւններ ու զանգւածային սպանութիւններ է իրականացրել: Նա ասաց. «Այս ընթացքում Իսլամական Հանրապետութիւնը համբերատար ձգտել է, որ տարածաշրջանում հաստատւի հրադադարի ռեժիմ եւ խաղաղութիւն, սակայն Սիոնիստական ռեժիմը շարունակում է իրականացնել ցեղասպանութիւն Գազայի բնակչութեան նկատմամբ՝ հաշիւ չտալով ոչ մէկին»: Նա յաւելեց. «Այս յանցագործութիւններից յետոյ լաւագոյն պատասխանը «Ճշմարիտ խոստում - 2» օպերացիան էր, որն ամբողջութեամբ ջախջախեց Սիոնիստական ռեժիմի կարողութիւնները գերագնահատող պրոպագանդան՝ խոցելով այդ ռեժիմի պաշտպանութեան չակերտեալ ահեղ համակարգը»։

Խորհրդարանում զրադաշտականների ու ասորի եւ քաղդեացի քրիստոնեաների պատգամաւորներ Բեհշիդ Բարխորդարին եւ Շառլի Էնւիէ Թեքիէն եւս ելոյթով դատապարտեցին Սիոնիստական ռեժիմին՝ միաժամանակ զօրակցելով Իրանի ԶՈՒ-ին: Նրանք նշելով, որ Իրանը երբեւէ պատերազմի սկսող կողմ չի եղել, քանի որ պատմութեան ընթացքում միշտ եղել է խաղաղութեան ու բարեկամութեան կողմնակից, յաւելեցին, որ պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի վճռական ու լուրջ միջամտութիւնը՝ Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները կանխելու համար։ Մամլոյ ասուլիսի ընթացքում Իրանի Հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Սարգիս եպիսկոպոս Դաւիթեանը նշեց, որ ինքը Լիբանանից է, եւ ուզում է այս պատգամը փոխանցել Լիբանանի եւ Սիրիայի ժողովուրդներին, որ աշխարհի կաթոլիկների առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Լիբանանի ժողովուրդը միշտ եղել է միասնական ու համերաշխ։ Դրա համար էլ նրանց յաջողւել է ապրել խաղաղութեան մէջ. «Եղէք միասնական եւ խաղաղութիւն կը լինի»: Նա յաւելեց. «Իսրայէլն այսօր անհանգստացրել է ողջ տարածաշրջանը ու բազմաթիւ գլոբալ խնդիրներ է առաջացրել ազգերի համար։ Երուսաղէմը սուրբ է մեզ համար, որովհետեւ մեր Քրիստոսն այնտեղ է ծնւել՝ մեզ խաղաղութիւն եւ հանգստութիւն բերելով»:

Նշենք, որ մամլոյ ասուլիսին ներկայ էին Իրանի Արեւելեան ասորական եկեղեցու արքեպիսկոպոս Մարներսայ Բենջամինը, Թեհրանի զրադաշտական միութեան խորհրդի անդամ, մոգպետ Փեդրամ Սորուշփուրը, Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Էմադ Խոշաբէ Ջերջիսին եւ Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի անդամ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Նիստի եզրափակիչ բաժնում ներկաներն ստորագրեցին Սիոնիստական ռեժիմը դատապարտող եւ Իրանի ԶՈՒ-ի գործողութիւնները հովանաւորող բանաձեւը, ինչը վերջում ընթերցւեց ներկաների համար:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 08 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 12 Հոկտեմբերի 2024;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 27 Հոկտեմբերի 2024;
Գիւտ Խաչ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 30 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 31 Հոկտեմբերի 2024;
Յովհաննու Ոսկեբերան հայրապետին

Ուրբաթ 01 Նոյեմբերի 2024;
ԱՁ. Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 02 Նոյեմբերի 2024;
Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից

Կիրակի 03 Նոյեմբերի 2024;
Ը. կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 04 Նոյեմբերի 2024;
Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն

Երեքշաբթի 05 Նոյեմբերի 2024;
Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային

Չորեքշաբթի 06 Նոյեմբերի 2024;
Պահք Եփեսացիներ 1.15-2.3։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.22-25։

Հինգշաբթի 07 Նոյեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն՝ Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի խոստովանողին եւ սրբոց նօտարացն Մարկիանսի եւ Մարտիրոնի

Ուրբաթ 08 Նոյեմբերի 2024;
Եփեսացիներ 2.4‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.40‐48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ