Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Նահատակների յիշատակին նւիրւած մեծարման արարողութիւն՝ Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը

Ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 4-ին, Իրանում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն եւ ծաղիկների խոնարհում, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին նաեւ այցելութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց նորոգ հանգուցեալ ազատորդի-անձնուրաց Բագրատ Քեշիշ Աբնուսիի շիրիմին:

Կրօնական արարողութեան աւարտին, Նոր Բուրաստան գերեզմանատան «Նահատակաց Սրահ»-ում համեստ ընդունելութիւն եւ մտերմիկ հանդիպում կայացաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչների, նահատակների ընտանիքների եւ անձնուրացների հետ:

Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Հայկ Տէր Մկրտչեանը եւ պրն. Արթին Շահբազեանը, որը վերջինս Թեմական խորհրդի անունից օրւայ առիթով արտայայտւեց եւ արժեւորեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած, գերեւարւած եւ վիրաւորւած հայ նահատակներին եւ նրանց ընտանիքներին ապա Տէր Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի միջոցով ընթերցւեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի պատգամը իսկ յանձնախմբի անունից պրն. Արտուշ Իսկանդարեանը շնորհակալութիւն յայտնեց նախաձեռնութեան նաեւ նահատակների ընտանիքների եւ անձնուրացների ներկայութեան համար:

Միջոցառումն իր աւարտին հասաւ քահանայ հայրերի Հոգւոցն հանգուցելոց եւ Պահպանիչ աղօթքներով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 15 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 16 Յուլիսի 2025;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հինգշաբթի 17 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Եղիսէի մարգարէին

Ուրբաթ 18 Յուլիսի 2025;
Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Շաբաթ 19 Յուլիսի 2025;
Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն

Կիրակի 20 Յուլիսի 2025;
Զ կիր. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 21 Յուլիսի 2025;
Ա օր Վարդավառի պահոց

Երեքշաբթի 22 Յուլիսի 2025;
Բ. օր Վարդավառի պահոց

Չորեքշաբթի 23 Յուլիսի 2025;
Գ. օր Վարդավառի պահոց

Հինգշաբթի 24 Յուլիսի 2025;
Դ. օր Վարդավառի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ