Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 15 սեպտեմբեր 2024 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Տնօրինութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Նոյն օրը, երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան:
Պատարագելու է Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:
Սկիզբ Ս. պատարագի ժամը 16:30-ին
Քարոզ ժամը 17:30-ին
Անդաստան ժամը 18:00-ին
Երկուշաբթի 16 սեպտեմբեր 2024 թւականին, յիշատակ մեռելոց է:
Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով:
Երթեւեկութեան համար նկատի են առնւել հանրակառքեր հետեւեալ վայրերից՝
• Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից
• Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակից
• Սրբ. Թարգմանչաց եկեղեցու շրջափակից
• Սրբ. Վարդանանց եկեղեցու շրջափակից
Յաւելեալ տեղեկութիւնների համար կապ հաստատել պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդի հետ:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ